Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել․ ձեզ վստահելը հանցագործություն է․ Քրիստինե Վարդանյան Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամԻնչքան անլուրջ եք մոտեցել․ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում. Խամոյանը՝ ՓաշինյանինԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ ՍպերցյանՔիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ Կարապետյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցԱֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Իրավունք

Փաշինյանն ու իր թիմը, չունենալով պետական մտածելակերպ և առաջնորդվելով անձնական շահերով, ամեն ինչ անում են, որ Վրաստանն ավելի սաստկացնի քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսաելույթում բացահայտած սկանդալային փաստերին: Այս առիթով Համբարյանը գրել է.

«Ինչպես է Փաշինյանը փչացնում հայ-վրացական հարաբերությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության անդամները վերջին օրերին ամեն ինչ անում են, որ առանց այդ էլ ընդամենը "կենացների մակարդակում" գտնվող հայ-վրացական "եղբայրական" հարաբերություններն ընդհանրապես գահավիժեն...

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին տեսաելույթում բացահայտեց սկանդալային փաստեր այն մասին, թե ինչպես է Նիկոլը 14 հազար 875 կիլոգրամ ծխախոտ արտահանել Աբխազիա՝ մի երկրամաս, որը պաշտոնական Թբիլիսին համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված, իսկ պաշտոնական Մոսկվան էլ այն համարում է անկախ երկրիր... Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի անկախությունը՝ գիտակցելով, թե ինչ վիճակում կարող է հայտնվել...

Եթե նույնիսկ պատկերացնենք, որ ծխախոտը Փաշինյաններն Աբխազիա չեն արտահանել, այլ դա արել է ինչ-որ մեկը՝ միևնույն է դա դիվանագիտական սկանդալի պատճառ է դառնալու, քանի որ չէր կարող ՊԵԿ-ը թույլ տալ ծխախոտի ինչ-որ արտահանողի այն վաճառքի համար ՌԴ-ի տարածքով արտահանել մի երկիր, որը Երևանի կողմից ճանաչված չէ... Ավելին, քանի որ Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածքը, ապա ստացվում է, որ Աբխազիա ծխախոտ ներմուծող հայ առևտրական/ները մաքսանենգ ճանապարով այն տեղափոխել են ՌԴ-ից Վրաստանի տարածք՝ խախտելով Վրաստանի բազմաթիվ օրենքներ...

Այս ամենին նաև գումարվեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անհեռատես և տգետ հակավրացական ելույթը, որին արդեն տարբեր մակարդակներով և բավական կոշտ արձագանքում են Թբիլիսիից...

Այսպիսով, Փաշինյանն ու նրա կառավարության անդամները մոռանալով Հայաստանի աշխարհագրական դիրքը և ընդհանրապես դիվանագիտական էթիկան, չունենալով պետական մտածելակերպ և առաջնորդվելով զուտ անձնական շահերից ամեն ինչ անում են, որպեսզի առանց այդ էլ թուրք-ադրբեջանական տանդեմի պրեսսինգի տակ գտնվող Վրաստանն էլ ավելի սաստկացնի իր քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ...

Վերջին շրջանում մաքսանենգ ճանապարհով Հայաստանից այս քանակությամբ ծխախոտի դուրս բերումը, շատ մեծ հարված է նաև մեր երկրի միջազգային իմիջին, որը նմանվում է "բանանային" հանրապետություններին...

Հ.Գ. Չեմ զարմանա, եթե ինչ-որ մի օր պարզվի, որ շատ հզոր, բայց "ահնայտ" ծխախոտի մաքսանենգներն անձնական շահից դուրս գալով ծխախոտ են արտահանել նաև Հյուսիսային Կիպրոս կամ Կոսովո...»: