Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆինանսական խոցելիությունը՝ առաջացնելով նոր ճգնաժամերի սպառնալիք․ ԵԿԲ
Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆինանսական խոցելիությունը՝ առաջացնելով ապագայում նոր ճգնաժամերի սպառնալիք՝ պարտքի մակարդակի աճի եւ բանկերի խնդիրների ֆոնին, հայտնել է Եվրոպական կենտրոնական բանկը։
Եվրոգոտու տնտեսությունը, ինչպես սպասվում է, այս տարի կկրճատվի մոտ 10%-ով, եւ կառավարությունները մի շարք միջոցառումներ են ընդունել, որպեսզի սահմանափակեն վնասը, սակայն կան ավելի երկարաժամկետ հետեւանքներ, եւ որոշ երկրներ կարող են դժվարություններ ունենալ պարտքերի մարման հետ կապված, ինչը մեծացնում է եվրոգոտուց նրանց դուրս գալու ռիսկը, հայտնում է Reuters-ը։
Պարտքի բարձր մակարդակով ընկերությունները նույնպես կարող են գլուխ չհանել, այն դեպքում երբ բանկերի ծայրահեղ ցածր եկամտաբերությունը եւ անշարժ գույքի շուկայի կարգավորման աճող ռիսկը նպաստում են հնարավոր խնդիրների առաջացմանը, ասվում է ֆինանսական կայունության մասին ԵԿԲ-ի զեկույցում:
«Չնայած նրան, որ վարակի տարածման տեմպերը շատ երկրներում նվազում են, տնտեսության եւ շուկաների վրա ազդեցությունը բացահայտել եւ ավելացրել է խոցելիությունը եվրոգոտու ֆինանսական կայունության համար»,- ասվում է ԵԿԲ-ի հաղորդագրության մեջ:
Այս տարի եվրոգոտու երկրների ընդհանուր պետական պարտքը կարող է գերազանցել ՀՆԱ-ի 100%-ը, ինչը շատ ավելի բարձր է, քան պարտքային ճգնաժամի մակարդակը, եւ կարող է մոտենալ 160%-ի Իտալիայում, որն արդեն բախվում է շուկայի աճող այն խաղադրույքներին, որոնք կարող են ստիպել երկիրը հանել եվրոգոտուց:
«Եթե ազգային կամ եվրոպական մակարդակով ձեռնարկված միջոցները համարվեն անբավարար պարտքի կայունությունը պահպանելու համար, դենոմինացիայի ռիսկի շուկայական գնահատականը կարող է ավելի մեծանալ»,- հավելել է ԵԿԲ-ն:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է