Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ ՍպերցյանՔիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ Կարապետյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցԱֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն Մանվելյան
Մշակույթ

Պատմաբանները պարզել են՝ որտեղ է Շեքսպիրը գրել «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը

Բրիտանացի պատմաբան Ջեֆֆրի Մարշը պարզել է, թե Լոնդոնի որ տանն է բնակվել անգլիացի հայտնի դրամատուրգ Ուիլիամ Շեքսպիրը 1590-ական թվականներին, երբ գրել է «Ռոմեո և Ջուլիետ», «Միջամառնային գիշերվա երազ», «Վենետիկի վաճառականը» և «Ռիչարդ II» պիեսները։

Ինչպես նշում է The Telegraph պարբերականը, 10 տարվա աշխատանքներից հետո Մարշը պարզել է, որ դրամատուրգն այդ շրջանում բնակվել է Բիշոփսգեյթ փողոցի այն տանը, որը նախկինում գտնվել է սուրբ Հեղինեի եկեղեցու մոտ։

Այս բացահայտումը թույլ կտա նոր հայացքով քննել Շեքսպիրի ստեղծագործությունները։ Պատմաբանը կարծում է, որ դա կարող է բացատրել «Մակբեթ» ողբերգության մեջ վհուկների ներկայությունը և այն, թե ինչու են դրամատուրգի պիեսների մեծ մասի գործողությունները ծավալվում այլ երկրներում, մասնավորապես՝ Իտալիայում։

«Նա ապրել է հարուստ, տիտղոս ունեցող և ինքնավստահ մարդկանց շրջապատում, որոնք ղեկավարում էին այն աշխարհը, որ նա ճանաչում էր։ Շեքսպիրը մրցունակ միջավայրում ապրող գավառացի էր, և նման մարդկանց հետ շփումը նրա վրա խոր ազդեցություն է թողել»,- ասել է Մարշը։

Ինչպես վստահեցնում է պատմաբանը, Շեքսպիրի հարևանները կարող էին լինել հարուստ բժիշկներ Փիթր Թըրներն ու Էդվարդ Ջորդենը։ Թըրները, հավանաբար, հորից հարուստ գրադարան է ժառանգել, որից Շեքսպիրն օգտվել է։

Բժիշկ Ջորդենը Լոնդոն է տեղափոխվել իտակալան Վենետիկ քաղաքից ոչ հեռու գտնվող Պադույա քաղաքում սովորելուց հետո։ Հավանական է, որ հենց նրա հետ խոսակցություններից է Շեքսպիրը ձեռք բերել Իտալիայի մասին իր գիտելիքները։