Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով
Քաղաքականություն

Ըստ Լ. Զուրաբյանի՝ սահմանադրական փոփոխությունների համար ասողին լսող է պետք, իսկ Պ. Մակեյանը հուսով է, որ վարչապետը կհասկանա` պետք է գնալ դրան

Բոլոր փաստարկները ներկայացված են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը`անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, բայց այն կարծիքին չէ, որ հիմա կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության առաջ ենք կանգնած: 

Լևոն Զուրաբյանը չցանկացավ այլ բան ավելացնել և միայն ասաց. «Բոլոր փաստարկները ներկայացված են, բայց ասողին լսող է պետք»: 

Իսկ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սահմանադրական փոփոխություններն արագ նախաձեռնելու անհրաժեշտություն էր տեսնում և նախկինում համոզմունք էր հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն այդ նախաձեռնությունը կսկսի: Tert.am-ի հետ զրույցում Մակեյանը նշեց, որ դասական առումով թեև ձևակերպումը ճիշտ է, որ Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ չէ, բայց համաձայն չէ այս դեպքում, քանի որ դա չի ընդունվել հանրաքվեով ժողովրդի կողմից:

«Այդ Սահմանադրությունը Հայաստանի համար չարիք է: Դա կարված էր Սերժ Սարգսյանի պատվերով, իր համար, բացի այդ Հայաստանում չի գործել ընտրական համակարգ»,-ասաց նա:
Ըստ նրա` եթե մենք ընդունում ենք դասական առումով, որ խորհրդարանական համակարգը ամենաբարձր ժողովրդավարական կառավարման համակարգն է, ապա դա կարող է գործել միայն կուսակցությունների քաղաքական դաշտի կայացման դեպքում, իսկ 20 տարի քաղաքական դաշտը ասպատակվել է, քաղաքական կուսակցություններ չկան:

Վարչապետ Փաշինյանը, նշենք, Սահմանադրության մասին ասել էր. «Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ չունենք կոնկրետ փաստարկներ, թե ինչու է դա անհրաժեշտ»,-ասել է վարչապետը:

Ամեն դեպքում Պետրոս Մակեյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից չի ընկալել, որ ինքը կտրուկ դեմ է: «Ես կարծում եմ, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կփորձենք հասկանալ, թե իրականում իրենք հասկանում են, որ այս Սահմանադրությունը չարիք է, որովհետև դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծել, և երկրորդ` մենք պետք է վերադառնանք կիսանախագահականին, բայց չի նշանակում հին Սահմանադրություն, պարզապես կիսանախագահականը պետք է ուսումնասիրել, քննարկել, մասնագիտական մոտեցումներով: Մեր Սահմանադրության բոլոր փոփոխություններն ինչ-որ մեկի չափին ու ձևին են կարվել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ այս իշխանության համար էլ է այդ Սահմանադրությունը «հարմար», Պետրոս Մակեյանն արձագանքեց. «Ես իմ հույսը չեմ կորցնում, որ Նիկոլ Փաշինյանը, մտածելով, վերլուծելով, քննարկելով, նաև մեր ասածը լսելով, կհասկանա, որ պետք է գնա փոփոխության, հակառակ դեպքում ժողովուրդն ասում է, որ այդ Սահմանադրության հետ ես կապ չունեմ, դու ո՞նց ես դրանով աշխատում»: