Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել․ ձեզ վստահելը հանցագործություն է․ Քրիստինե Վարդանյան Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամԻնչքան անլուրջ եք մոտեցել․ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում. Խամոյանը՝ ՓաշինյանինԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ ՍպերցյանՔիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ Կարապետյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցԱֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Մշակույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում քննարկվել են աշխարհագրության և մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր»  գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ չորս տասնյակ դպրոցների տնօրեններ, աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն ու հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության  մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: 

Հաղորդագրության մեջ նշված է. «Նոր գործիքի  ներդրման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է, նախարարի խորհրդական Գ.  Մամիկոնյանը, տարածական գիտությունների զարգացումը խթանելն է. «Մենք համոզմունք ունենք, որ «Աշխարհագրություն» և «Մաթեմատիկա» առարկաների դասավանդման արդյունավետությունը «Աշխարհատեղեկատվական համակարգեր»  գործիքի կիրառման միջոցով  կարող է բարձրանալ, դասը կդառնա ավելի հետաքրքիր և արդյունավետ: Այս փորձն աշխարհի տարբեր երկրների դպրոցներում կիրառվում է և համարվում  ուսուցման ժամանակակից ինտերակտիվ մեթոդ: Մենք այն  դիտարկում ենք որպես արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ: Ծրագիրն առայժմ փորձնական է և մանկավարժները, կամավորության սկզբունքով, կարող են նախարարության աջակցությամբ վերապատրաստվել և սովորել գործիքի օգտագործման հմտություններ`դրանք փորձարկելով դասավանդելիս»,- դիմելով հանդիպման մասնակիցներին` նշել է Գոհար Մամիկոնյանը և  հավելել, որ այդ  նպատակով հրավիրվելու է արտասահմանյան փորձագետ: Նախարարի խորհրդականը նաև շեշտել է, որ նոր գործիքի ներդրումը ծրագրային նյութի ծանրաբեռնվածության ավելացում չի  ենթադրում, այլ ընդամենը  գոյություն ունեցող ծրագրային նյութերի դասավանդման նոր մեթոդ է:

 

Գործիքի ներդրման նպատակով դեռևս անցյալ տարվա նոյեմբերին տեղի էր ունեցել «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով  սեմինար, որին ներկա ուսուցիչներից շատերը մասնակցել էին:

ախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանընշել է, որ հանդիպման նպատակը նոր գործիքի ներդրման հետ կապված՝ մանկավարժների և տնօրենների մտահոգություններն ու առաջարկությունները լսելն է. «Այս գործիքը մեթոդական աջակցություն է մանկավարժների համար: 21-րդ դարում աշակերտի համար դասագիրքն ու տետրը ուսուցման բավարար գործիքներ չեն: Համակարգչային ծրագրերն անխուսափելիորեն  պետք է մտնեն դպրոց և դառնան դասավանդման մեթոդ` սա անխուսափելի է»,- նշել է Ս. Մակյանը:

Ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց մոտեցումները դասավանդման ընթացքում համակարգչային փորձարարական մեթոդի կիրառման վերաբերյալ:

Նշվել է, որ կամավորության սկզբունքով ձևավորվելու է մասնագետների խումբ, ովքեր փորձարկելու են մշակվող նոր գործիքը: Տվյալ փուլի արդյունավետության գնահատումից հետո «Աշխարհատեղեկատվական համակարգերի» համակարգչային մեթոդի կիրառումը կընդլայնվի»: