Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում

Սեռ, տարիք եւ ռասա. գիտնականները նշել են կորոնավիրուսից մահվան հիմնական գործոնները

Օքսֆորդի համալսարանի եւ Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակվելիս մահվան ռիսկը մեծացնող հիմնական գործոնները: Այս մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Այս ուսումնասիրության շրջանակներում փորձագետները վերլուծել են 17 միլիոն մարդու առողջական տվյալները (որոնցից 10.926-ը մահացել է COVID-19-ի հետեւանքով առաջացած բարդություններից) եւ կարողացել են հաստատել ավելի վաղ արված եզրակացություններն առ այն, որ վարակը հատկապես վտանգավոր է տարեցների, քրոնիկ հիվանդություններ ունեցող տղամարդկանց եւ սեւամորթ ռասայի ներկայացուցիչների համար:

Ըստ Medportal-ի՝ գիտնականները պարզել են, որ 80 տարեկանից բարձր հիվանդներ 20 անգամ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից, քան 50-ից բարձր մարդիկ, եւ հարյուրավոր անգամներ ավելի հաճախ, քան 40 տարեկանից երիտասարդ հիվանդները:

Հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է, որ տղամարդիկ ավելի շատ հակված են բարդությունների եւ մահվան COVID-19-ի հետեւանքով, քան կանայք: Քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը, ծանր ասթման եւ իմունային խանգարումները նույնպես մեծացնում են ծանր ընթացքի եւ մահվան վտանգը: Սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը նույնպես մեծ դեր է խաղում. ցածր եկամուտներ եւ կենսապահովման վատ պայմաններ ունեցող անձինք վարակման բարձր ռիսկի տակ են։

Այս հետազոտության շրջանակներում գիտնականները կարողացել են հաստատել այն վարկածը, որ սեւամորթներն ու ասիացիները կորոնավիրուսից մահվան ավելի բարձ ռիկսի տակ են, քան սպիտակամորթ պացիենտները։ Այս միտումը պահպանվել է նաեւ այն բանից հետո, երբ գիտնականները վիճակագրական ճշգրտումներ են ավելացրել անալիզում՝ այնպիսի գործոններ հաշվի առնելու համար, ինչպիսիք են տարիքը, սեռը եւ առողջական վիճակը:

Ըստ New York Times-ի՝ նման իրավիճակ է նկատվում նաեւ Միացյալ Նահանգներում. լատինամերիկացիներն ու աֆրոամերիկացիները 3 անգամ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով, այս բնակչության շրջանում մահացությունը երկու անգամ ավելի մեծ է, քան սպիտակամորթ ամերիկացիների մոտ: 

Ավելին