Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Աշխարհ

Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին. հաջորդ թիրախը Թբիլիսին է

Ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Նրանք հնչեցրել են «օկուպացիայի» վերաբերյալ ավանդական բողոքները եւ հայտարարել նաեւ, թե Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը խոչընդոտում է ռեգիոնում ժողովուրդների զարգացմանը, վտանգի տակ դնում խաղաղությունն ու կայունությունը:

Ադրբեջանը հայտնվել է ծանր վիճակում եւ ակնառու է, որ փորձում է քաշել նաեւ Վրաստանին: Իհարկե, կասկած չկա, որ թե պաշտոնական Երեւանը, թե պաշտոնական Թբիլիսին, թե հայաստանյան, թե վրաստանյան հանրությունները կգտնեն բավարար խոհեմություն եւ կամք, որեւէ սադրանքի չտրվելու համար, երկուստեք հստակ պատկերացնելով հայ-վրացական հարաբերության թե երկկողմ, թե ռեգիոնալ ռազմավարական նշանակությունը:

Դա պատկերացնելը բարդ չէ, իսկ ով չի պատկերացնում, ընդամենը կարող է հիշել մի շարք իրողություններ, հասկանալու համար, թե իրականում որ պետությունն է դարձել ռեգիոնալ կայունության, խաղաղության եւ զարգացման լրջագույն սպառնալիք, կամ ավելի շուտ՝ որ պետությունները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարեց, որ Բաթումիում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիների խմբի, որոնք կրել են ապօրինի զենք: Ի՞նչ էր անում Թուրքիայի քաղաքացիների խումբը Բաթումիում, կորոնավիրուսային համաճարակի կարանտինային արտակարգ դրության պայմաններում, այն էլ ապօրինի զենքով:

Զուգահեռ, ադրբեջանական պրոպագանդան ինտենսիվ տարածում էր, թե հայերը Վրաստանում հրահրում են վրաց-ադրբեջանական բախում: Ակնառու էր, թե ինչ թուրք-ադրբեջանական աքցան է հյուսվում Վրաստանի շուրջ, փորձելով զուգահեռ խթանել հակահայկական տրամադրություն Վրաստանի հանրության շրջանում:

Հնարքը թերեւս չստացվեց, ի տարբերություն օրինակ տարիներ առաջ առեւանգման, որ Թբիլիսիում իրականացրին Ադրբեջանի հատուկ ծառայությունները: 2017-ի մայիսին նրանք Վրաստանի մայրաքաղաքից առեւանգեցին ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթառլիին, անցկացնելով վրաց-ադրբեջանական սահմանն ու տանելով Բաքու: Դա Վրաստանի հեղինակությունն ու պետական անվտանգությունը վարկաբեկող քայլ էր, որին գնաց Ադրբեջանը:

Բաքուն 2018 թվականից բավականին ագրեսիվացրել է քայլերը Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ, համալիրի՝ ադրբեջանական վարչական տարածքում գտնվող հատվածը գործնականում փակելով վրաց ուխտավորների համար: Հետագայում Ադրբեջանը այդ տարածքում կենտրոնացրեց նաեւ սահմանապահ զորք: Զուգահեռ, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմաբանները սկսեցին հայտարարել, որ Վրաստանի հարավարեւելյան շրջանը պատմական ադրբեջանական հող է, իսկ վանական համալիրը՝ իրականում աղվանական ժառանգություն, որի շարունակողն Ադրբեջանն է: Ադրբեջանցիները նաեւ Թբիլիսին հայտարարեցին ադրբեջանական մշակույթի քաղաք:

Ամիսներ առաջ եղան արբանյակային լուսանկարներ, որոնք փաստում էին, որ ադրբեջանական զինուժը դիրքեր է հաստատել Վրաստանի վարչական տարածքում:

Կա՞ արդյոք համոզվելու անհրաժեշտություն, որ Վրաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար ոչ պակաս թիրախ է, քան Հայաստանը: Այլ հարց է, թե ներկայումս թիրախավորման ինչ գործիքներ են կիրառվում Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ: Ռազմավարական նպատակադրումը սակայն մեկն է, որովհետեւ ինչպես Հայաստանը, այդպես էլ Վրաստանը կանգնած են Թուրքիայի դեպի արեւելք եւ դեպի հյուսիս ճանապարհին:

Վրաստանն իրեն թերեւս չի կարող թույլ տալ Բաքվին զգուշացնել այնպես, ինչպես օրինակ Թեհրանը: Բայց Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին եւ թույլ չտալ այն կուլ տալու գործընթացը, որ ծավալում են Վրաստանի հարավ-արեւմուտքից եւ հարավ-արեւելքից: Առավել եւս, որ հայկական զինուժը Տավուշում Վրաստանի համար ապահովել է  ռազմավարական կարեւոր մի նախադրյալ: