Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում դիմակավորված անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, որսորդական հրացանով եւ ատրճանակով զինված, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկն ատրճանակն ուղղել է տանտիրոջ՝ 1984 թվականին ծնված կնոջ ուղղությամբ՝ պահանջելով լռել, իսկ մյուսը մտել է հյուրասենյակ, որտեղ հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը՝ կրակել է որսորդական հրացանից, սակայն տանտերը հրացանի փողն ուղղել է վերեւ՝ այդկերպ շեղելով արձակված կրակոցի ուղղությունը դեպի առաստաղ: Այնուհետեւ դիմակավորված անձը հրացանի խզակոթով հարվածել է տանտիրոջ գլխին, որից հետո դիմել են փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, հարցաքնվվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակավել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ողությամբ: Նախաքննությունը շարունակվում է:




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը