Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Ծիրանային կրքերից մինչև անիրագործելի թվացող երազանքներ

Ծիրանի խնդրի շուրջ համաժողովրդական համախմբումը դրական ազդակ է հաղորդում։ Այսպիսով՝ ի ցույց դրվեց, որ գործարարը ոչ միայն ժողովրդի անբաժանելի և հարազատ մասն է, այլև նման իրավիճակներում վճռորոշ դեր կարող են ստանձնել։ Այս առումով՝ դարձյալ հարկ է անդրադառնալ այն վտանգավոր միտումներին, ըստ որոնց գործարարին ներկայացնում են որպես սոցիալական թշնամի, մաշված-դարն ապրած կարծրատիպերով վատաբանում, մեղադրում նրան ժողովրդի վատ ապրելու համար։ Ծիրանի խնդիրը ցույց տվեց այդ մեղադրանքների սնանկությունը։ Ապացույցը՝ ռուսական քաղաքներում հայկական ծիրան վաճառելու հարցում խոշոր գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի, Սարիբեկ Գևորգյանի, Սամվել Կարապետյանի կողմից կատարված համարժեք քայլերն են, որոնց արդյունքում Հայաստանից արտահանված ծիրանը կվաճառվի և եկամուտները կհոսեն հայ մարդկանց ընտանիքներ։ Այսպիսով՝ հօդս ցնդեցին այն պսևդոփաստարկներն, իբր գործարարը մտածում է միայն իր քսակի մասին, իբր նրան չեն հետաքրքրում հանրային խնդիրները, իբր կապիտալը չի ենթարկվում քաղաքական, մշակութային, ազգային հետաքրքրություններին և հոսում է այնտեղ, որտեղ ավելի մեծ շահույթ ունի։ Ծիրանի խնդիրն ապացուցեց, որ գործարարները կարող են սպասարկել հանրային օրակարգը, արդյունավետ քայլերով արձագանքել ժողովրդին հետաքրքրող խնդրին։
Օգտվելով այս ոգևորիչ առիթից, կարելի է խաղի նոր կանոններ ամրագրել գործարարների և իշխանությունների միջև։ Խոսքը չի վերաբերում խոշորներին խոշոր հարկերի տակ ճզմելուն, այլ գործարարի՝ հանրային օրակարգի խնդիրների նկատմամբ ունեցած բարոյական և սոցիալական պատասխանատվությունը զարգացնելուն։ Կապիտալը ռազմավարական նշանակության խնդիրներին, ժողովրդի բարեկեցության աճին, տնտեսութան զարգացմանն ու պետության առաջընթացին ուղղելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կոտրել գործարարի և գործարարության հանդեպ նեգատիվ կարծրատիպերը, գործարար երազանքներն ազատագրել «փոքր ածուի» անլիարժեքության բարդույթներից, խրախուսել ոչ միայն մանր ու միջին ձեռերեցությունն ու ժուժկալությունը, այլև մեծ և ժամանակից առաջ անցնող նախագծերն, այդ թվում՝ անիրագործելի թվացողները, այդպիսով՝ ստեղծագործական լիցք հաղորդելով ժողովրդին։ Հարկ է հաշվի առնել, որ խոշոր կապիտալ տնօրինողները հանրային հարգանք են վայելում և կարող են նաև բարոյական ներդրում ունենալ հասարակության և պետության զարգացման և առաջընթացի գործում։ Երբ իշխանությունները նախանշեն պետության և հասարակության առաջընթացի ռազմավարությունը և խոշոր գործարարներին դիտարկեն որպես ամենաիրական դաշնակից, ապա, ենթադրաբար, հնարավոր կլինի նրանց ներգրավել ռազմավարական նշանակության նախաձեռնություններում։
Պարզ ասած՝ ժամանակն է հրաժարվել ժողովրդին և գործարարին միմյանց դեմ լարելուց, հրաժարվել հեղափոխականությունից, անցնել պետականավարման պահպանողական սկզբունքներին, մասնավորապես՝ նպատակաուղղել գործարարի ջանքն ի շահ և ի բարօրություն քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության։
Թաթուլ Մկրտչյան