Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Արտակարգ․2000 դոլարի դիմաց մայրը համաձայնվել է նորածին աղջկան վաճառել․Շամշյանը մանրամասներ է հայտնում

ՏHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնում ՀՀ քր. օր-ի 168 հոդվածի 1-ին մասի (երեխայի առքուվաճառք) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որից հետո նշված քրեական գործով անձինք են ձերբակալվել։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, այնուհետև պարզելով այդ տվյալները՝ Արտաշատի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Արարատ մարզային վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավր վարչության աշխատակիցների հետ, հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին են հրավիրել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի՝ 39-ամյա Վարդիկ Ա-ին։

Արդեն Արտաշատի ոստիկանությունում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են եղել, ու տարված բացատրական աշխատանքներ արդյունքում ճշտվել է, որ Վարդիկ Ա-ն արտամուսնական կապից հղիանալուց հետո Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհի, մանկաբարձ-գինեկոլոգ, 38-ամյա Հայկանուշ Փ-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ երեխան ունենալուց հետո 2000 ԱՄն դոլար գումարի դիմաց նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհի, 40-ամյա Արմինե Ս-ի օժանդակությամբ երեխային տան Երևանի բնակիչ՝ 54-ամյա Գեղամ Ղ-ի և նրա կնոջը՝ Երևանի բնակիչ, 43-ամյա Արմինե Ա-ին։

  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 8-ին Վարդիկ Ա-ի կողմից Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում երեխան ունենալուց հետո հուլիսի 13-ին նույն հիվանդանոցի տարածքում Վարդիկ Ա-ն իր նորածին աղջկան տվել է Արմինե Ա-ին, որի դիմաց, որպես կանխավճար, ստացել է 50 հազար դրամ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկանուշ Փ-ն, Գեղամ Ղ-ն, Արմինե Ա-ն և Արմինե Ս-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: