Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Պարետի ընդունած բոլոր որոշումներն առոչինչ են, ներառյալ բոլոր տուգանքները. Արթուր Ղազինյան

Հայաստանի Հանրապետության իրավական իրականությունում խիստ մտահոգիչ է Պարետի ինստիտուտի եւ վերջինիս կողմից կայացված որոշումների իրավաչափությունը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության  համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

«ՊԱՐԵՏԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՌՈՉԻՆՉ ԵՆ, ՆԵՐԱՌՅԱԼ ԲՈԼՈՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության իրավական իրականությունում խիստ մտահոգիչ է Պարետի ինստիտուտի եւ վերջինիս կողմից կայացված որոշումների իրավաչափությունը:

Այսպես, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8- րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ` պարետատուն)` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին:

Պարետատունը ղեկավարում է պարետը: Պարետատան կազմը սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ գործունեության կարգը կարող է սահմանել պարետը:

Վկայակոչված օրինադրույթի բովանդակային վերլուծությունից աներկբա բխում է, որ Պարետը բացառապես խորհրդակցական մարմնի՝ պարետատան ղեկավարն է, որը ԵՐԲԵՔ ԵՒ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ունենալ նորմատիվ բնույթի՝ համընդհանուր եւ համապարտադիր ակտերի ընդունման իրավասություն:

Նրա ընդունած ակտերը որեւէ կերպ չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետությունում ծագած հասարակական հարաբերությունների կազմակերպման եւ իրավական ուղեկցման նորմատիվային աղբյուր:

Ավելին, անգամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտ է համարվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

Մինչդեռ, պարետը ոչ պարագայում չի համարվում ո ́չ Սահմանադրությամբ նախատեսված մարմին, ո ́չ էլ դրանով նախատեսված պաշտոնատար անձ:

Այսպիսով, վստահաբար կարելի է եզրակացնել եւ արձանագրել, որ Պարետի՝ մինչ այս պահն ընդունած որոշումներն իրավական առումով առոչինչ կամ կատարման համարժեք իրավական հիմք չունեցող փաստաթղթեր են, որպիսի փաստին կարելի է գնահատական տալ ինչպես վարչաիրավական կամ կարգապահական ներգործության միջոցների կիրառմամբ, այնպես էլ անհրաժեշտ հատկանիշների առկայության դեպքում քրեաիրավական հատկանիշների ենթադրյալ առկայության գնահատմամբ:

Նշված որոշումներով սահմանված պահանջների խախտման վերաբերյալ ցանկացած վարչական ակտ կարող է վերացվել վարչադատավարական կարգով»: