Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Գազի գնի շուրջ ստեղծված միֆերը հօդս են ցնդում

Գազի գնի թեմայի նկատմամբ մեր հանրությունը շատ զգայուն է։ Պատճառն այն է, որ այն ինչպես բազմակի թելերով կապված է տնտեսական գործունեության տարբեր ճյուղերի գործունեության, այնպես էլ մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական միջավայրի վրա։ Եվ պատահական չէ, որ գազի գնի յուրաքանչյուր վերանայման հայտ հանրության շրջանում ակտիվ քննարկումների առիթ է դառնում։ Սակայն շատ հաճախ այդ քննարկումների դաշտ են ներմուծվում մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ միֆեր հանրությանը մոլորեցնելու և իրականությունն այլ կերպ ներկայացնելու համար։ Թե ինչո՞ւ է այդպես արվում, դա այլ հարց է, բայց հարկ է նշել, որ տարիներ շարունակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկն է, որը եղել է ՀՀ տնտեսության մեջ՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում խոշորագույն ներդրողներից և այդ պատճառով է, որ այս հսկա էներգետիկ ընկերությանը պարբերաբար մենք տեսնում ենք հարկատուների առաջին տասնյակում։ Պետք է նկատի ունենանք նաև, որ էներգետիկ ոլորտում ներդրումների արդյունքում է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման շատ բարձր մակարդակ։ ՀՀ-ում գազիֆիկացման աշխատանքների վրա ներդրվել է շուրջ 285 մլն դոլար, որի արդյունքում ՀՀ շրջանների գազիֆիկացման մակարդակը հասցվել է մոտ 91 տոկոսի: Իսկ ստորգետնյա պահեստարանի կարողության ավելացմանն ուղղվել է մոտ 12 մլն դոլար: Այսպիսի փաստերի մասին շատերը տեղյակ չեն, սակայն հանրության շրջանում լայն արձագանք է գտնում այն թեման, թե ինչո՞ւ է ներկայումս Եվրոպայի համար գազի գինն անհամեմատ ավելի ցածր, քան Հայաստանի համար: Այս հարցին ամբողջական պատասխան տալու համար պետք է հաշվի առնենք, որ Եվրոպայում գոյություն ունի գազի երկու հիմնական գին` երկարաժամկետ պայմանագրային գին և մեկանգամյա գործարքի գին։ Երկարաժամկետ գործարքի գինը շաղկապված է նավթի միջազգային գների հետ, որոշակի ժամանակային տարբերությամբ, իսկ մեկանգամյա գինը որոշվում է՝ կախված շուկայում այդ պահին առկա առաջարկ/պահանջարկ իրավիճակից: Սակայն Հայաստանը տարածաշրջանի որոշ երկրների պես առավել նախընտրելի համարեց գազի գնի շուրջ կնքել երկարաժամկետ պայմանագիր և այն չկապել նավթի գնի հետ։ Թերևս այն պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը փորձեց կայուն և կանխատեսելի գնով գազը գնել և այն կախման մեջ չդնել նավթի գնից, որը շատ անկայուն է և ժամանակի ընթացքում կախված աշխարհում տարբեր քաղաքական և տնտեսական զարգացումներից՝ կարող է մեծ տատանումներ ունենալ՝ մեկ բացասական ազդեցություն բերելով իր հետ, մեկ՝ դրական։ Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի այդ որոշումը եղել է առավել քան արդյունավետ։ Դրա արդյունքում է, որ Հայաստանը տարիներ շարունակ ցածր գնով է գնել կապույտ վառելիքը, չեն եղել գնի կտրուկ տատանումներ, ինչն իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսական կայուն զարգացման վրա։ Իսկ անդրադառնալով նաև այն տարածված պնդմանը, որ Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին (Օրինակ՝ Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա) մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին, քանի որ եթե համեմատենք տարիների ընթացքում Հայաստանին մատակարարված գազի գինը այլ երկրներին համար նախատեսված գնի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանը գնային առումով ավելի բարվոք վիճակում է եղել։ Եվ այս թեմայի հետ է կապված նաև այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանն Իրանից գազ չի գնում։ Ճիշտ է՝ գազի հսկայական պաշարներ ունեցող Իրանը գտնվում է մեր անմիջական հարևանությամբ, բայց գազատարի գործունեության ողջ ընթացքում Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը, դրա համար էլ Հայաստանի համար իրանական գազը գնային առումով ձեռնտու չէ։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ՀՀ էներգետիկ ոլորտի պատասխանատու պաշտոնյաներն են ժամանակ առ ժամանակ խոստովանել, որ իրանական կողմից չի եղել տնտեսապես էժան առաջարկ։ Սակայն ներկայացված փաստերը չեն խանգարում, որպեսզի ներկայիս իշխանական որոշ շրջանակներ, որոնք իրենց Հռոմի պապից ավելի կաթոլիկ են համարում, շահարկեն դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013 թ․-ին հայկական և ռուսական կողմերի միջև ստորագրված 2 պայմանագրերի հարցը, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական գազի գնի ձևավորման կարգին, իսկ մյուսը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքին և հետագա գործունեության պայմաններին։ Եթե ներկայիս իշխանությունները չեն կարողանում ավելի լավ պայմաններով գազի գնի հարցում համաձայնություն ձեռք բերել, ապա ավելի լավ է, որ այդ շրջանակներն ընդհանրապես լռեն։
Հեղինակ՝ Արտակ Գալստյան