Ադրբեջանցիների հերթական հարձակումը Ռուսաստանում՝ հայերի վրա. հայ է վիրավորվել
Գիշերը Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիները զինված հարձակում են իրականացրել հայերի վրա: NEWS.am-ին տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 02:00-ի սահմաններում:
Կոնֆլիկտի արդյունքում մեկ հայ վնասվածք է ստացել ոտքի շրջանում: Տոնոյանի խոսքով՝ այս պահին հայտնի է միայն այս միջադեպի մասին։
NEWS.am- ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը, իր հերթին, նշեց, որ ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակումների հետ կապված միջադեպերի կապակցությամբ Մոսկվայի քաղաքապետն ու ԱԴԲ-ի մոսկովյան մասնաճյուղը շատ կոշտ դիրքորոշում են որդեգրել. «Այս ջարդերին մասնակցող որեւէ մարդ անպատիժ չի մնա: Գիշերը Մոսկվայում համեմատաբար հանգիստ է անցել»:
Անանյանցը նաեւ հայտնել է, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է պարգեւատրել այն ադրբեջանցիներին, որոնք մասնակցել են հայերի վրա հարձակումներին:
Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ են գրանցվել նաեւ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում եւ եվրոպական այլ երկրներում: Այս ֆոնին օրերս ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան վերջերս հրաժարվեց հայկական գյուղմթերքից: Դրանից հետո Ռուսաստանի հայերը սոցցանցում ֆլեշմոբ նախաձեռնեցին՝ հայկական գյուղմթերքն իրացնել օգնելու համար, որի վաճառքն այդ շուկայի տարածքում արգելված էր:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը