Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Երևանում տեղի ունեցած օրենքով գողի թաղումից հետո բերման է ենթարկվել քրեական հեղինակություն (լուսանկար)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել 56-ամյա Ջնդի Ամարյանին, ով ավելի շատ հայտնի է «Ջնդի» մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել Զեյթունի գերեզմանատանից, որտեղ մասնակցելիս է եղել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանի՝ Եզդի Ռաֆոյի հուղարկավորությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտը տվեցին քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ «Եզդի Ռաֆոյին»։ Վերջինս քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Զեյթունի գերեզմանատանը, և նրա աճյունը հողին հանձնեցին «Ճակոյի» գերեզմանի կողքին։ Հուղարկավորությանը ներկա էին եղել մեծ թվով անձինք, իսկ շատերը, ովքեր՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, չէին կարողացել այցելել, իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին