Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Արտառոց դեպք Հայաստանում «օրենքով գող»-ի մասնակցությամբ

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որդեգրած քրեաիրավական խստացման քաղաքականության շրջանակներում դեռևս 2020թ. ապրիլի 27-ին Շիրակի մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանձնարարական էր տրվել մարզի տարածքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ, 223.2-րդ, 223.3-րդ և 223.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման հնարավոր հանգամանքը պարզելու, այդպիսիք արձանագրվելու դեպքում ընթացք տալուն ուղղված համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Տրված հանձնարարականի հիման վրա Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու առերևույթ հանցագործության մասին: Մասնավորապես պարզվել է, որ պարտապանը, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող և բանկում գրավադրված ավտոմեքենան աճուրդով այլ անձի վաճառված լինելու հանգամանքի վերաբերյալ, բջջային հեռախոսահամարով կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել: Սակայն գնորդի կողմից մերժում ստանալով՝ այդ անձը նշյալ վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գողական աշխարհի ներկայացուցիչ, «օրենքով գող» հանդիսացող անձի քրոջ որդուն՝ Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի օգնությանը՝ վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իրեն դիմած անձանց նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալուն ուղղված, մասնավորապես՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու և իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար: Մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը և ներգրավվելով դրանում՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին բջջային հեռախոսահամարով զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել ամեն կերպ հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով, մասնավորապես, այդ մեքենան նախկին սեփականատիրոջը վերադարձնելու համար, ինչը, սակայն, մերժվել է գնորդի կողմից։ 

Ավելին