ԿԲ–ի ստեղծած լուծարային հանձնաժողովը հավաքում է «Varks.am-»–ի վարկերը. 2630 քաղաքացու դեմ հայց է ներկայացվել
«Վարկս ԷՅ ԷՄ» վարկային կազմակերպությունը լուծարումից մինչ օրս շուրջ 2630 քաղաքացու դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2020թ. մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲԸ-ի վարկային գործունեության լիցենզիան, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել հանրության, հատկապես այս վարկային կազմակերպությունից վարկեր վերցրած քաղաքացիների շրջանում։ Մարդիկ հույս ունեին, թե COVID-19 -ով պայմանավորված իրավիճակում իրենց վարկերի մարումները կսառեցվեն և դժգոհությունների բուռն ալիք սկսվեց, մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի ստեղծած լուծարային հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով սկսեց աշխատանքներ տանել varks.am-ի վարկերը ժամկետից շուտ հավաքագրելու ուղղությամբ։
Նշենք, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի (վարկային կազմակերպության) պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերը ստանալու (ում վարկ է տվել), լուծարվող բանկի (վարկային կազմակերպության) կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ։ Նշենք, որ վարկային կազմակերպությունը հաճախորդներին հնարավորություն էր տվել իրականացնել պարտավորությունների վերակառուցում, այսինքն նախանշված ժամկետում մայր գումարի առնվազն 15%-ի չափով վճարման դեպքում նրանց տրամադրել 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար, սակայն անգամ այս պարագայում հազարավոր հայրենակիցներ չեն կարողացել կատարել սահմանված վճարումները և հայտնվել են դատարանի առաջ։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը