Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Մաս­նա­գետ­նե­րը լուրջ ռիս­կեր են տես­նում առա­ջին հայ­տի հա­մընդ­հա­նուր գե­րա­կա­յու­թյան առու­մով

Բուհերի ընդունելության քննությունների թեման շարունակում է թեժ մնալ: Մասնավորաբար. բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն իրենց իրավունքներն ու պատկան մարմինների համապատասխան որոշումները վիճարկելու են դատական կարգով: 

Առաջին հայտի գերակայության սկզբունքի հետ կապված կարծիքները տարբեր են, հիմնականում մասնագետները գտնում են, որ դա սկզբունքորեն վատ գաղափար չէ, սակայն առկա են խնդիրներ որոշման ընդունման ժամկետների և իրազեկման հետ: 

Մյուս կողմից՝ «Փաստի» հետ զրույցում կրթության մի շարք փորձագետներ նշել են, որ պետպատվերի պարագայում առաջին հայտի գերակայությունը շատ նորմալ է, պետությունը լիարժեք իրավունք ունի որոշել,  թե պետական բյուջեից ինչպես է իրականացնում ֆինանսավորումը: Սակայն համընդհանուր, նաև վճարովի համակարգի համար առաջին հայտի գերակայությունը մտահոգություններ ու ռիսկեր է առաջ բերում: 

«Այս դեպքում, երբ, ինչպես փորձը ցույց տվեց, ուսանողը կարող է դիմել ու ոչ մի տեղ չընդունվել, դիմորդը պետք է ամեն ինչ անի՝ երաշխավորված շատ բարձր միավոր ստանալու համար: 

Այստեղ առկա է երկու հիմնական խնդիր՝ կրկնուսույցների «ինստիտուտի» նոր զարթոնքի հավանականություն և ընդունելության քննությունների կոռուպցիոն ռիսկ: Այնինչ, այս ռիսկերը նախկինում տեսանելիորեն նվազել էին»,-մեզ հետ զրույցում մասնավորաբար ասաց կրթության փորձագետներից մեկը: