Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Հասարակություն

Հայտարարություն. «Հայի Ուժ» համահայկական շարժում Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակը, ելնլով սահմանում ստեղծված լարված իրավիճակից` հանդես է գալիս նախաձեռնությամբ

Սիրեի հայրենակիցներ

Դիմում ենք ձեզ` վստահ լինելով, որ դուք ականջալուր կլինեք մեր կոչին

Համավարակի դեմ պայքարի դժվարությունների պատճառով, ներքին որոշ հակասությունների պատճառով մեր Երկիրը հայտնվել է այնպիսի մի իրավիճակում, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է համախմբել ուժերը, լինել զուսպ և միասնական: Դրությունը շատ ավելի բարդացել է Ադրբեջանի ապիկար կառավարության հրահրած սադրանքներով: Փոխանակ սեփական ժողովրդի մասին մտածելու` սեփական անճարակությունը սքողելու նպատակով սկսել է հարձակումները մեր սահմանային տարածքների վրա թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Նույնիսկ հրադադարի հայտարարման պայմաններում նրանք շարունակում են կրակահերթերը անսպասելի և իրենց ցեղատեսակին համահունչ: Այդ հրոսակի հարձակումները կանխվել է, կանխվում է և կկանխվի հայ քաջարի զինվորների անձնազոհության և բարձր պատրաստակամության շնորհիվ: Սակայն մենք, լինելով խաղասեր ու արարող ազգ, միշտ անակնկալ հարձակումնր ենք ստանում Ադրբեջանից, հենց այն ժամանակ, երբ թվում է, որ սահմանում անդորր է, ու ոչինչ չի սպառնում մեր հայրենքի խաղաղությանը: Ցավոք, այս անգամ Թուրքիան ևս տարածաշրջանային անկայություն հրահրելու գործընթացում է` բացահայտ աջակցություն հայտնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններին, ավանդական հակահայկական տրամաբանությամբ` վարձու վայրի, մահապարտ անձանցով համալրելով ազերիների զինվորականների քանակը: Մեր երկիրը ավելի ամուր կլինի իր ամուր թիկունքով, մեր բոլորի աջակցությունը իրոք անհրաժեշտ է այս դժվարին պահին: Ուստի, «Հայի Ուժ» համահայկական շարժում Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակը, կոչ է անում բոլոր նրանց, ում հոգիներում վառվում է հայրենասիրության ջահը, համախմբվելև անհրաժեշտ պահին իբրև կամավոր կանգնել մեր որդիների, եղբայրների  կողքին` պատրաստ կյանքի ու մահվան պայքարի: Քանզի մենք արժանավոր ժառանգներն ենք մեր հայրենասեր նախնիների` Հայկի, Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի, Անդրանի Զորավարի: Ի վերջո մենք պարտավորված ենք Արցախյան պատերազմում զոհված բազմաթիվ հայ զավակների հիշատակի առջև:

«Հայի Ուժ» համահայկական շարժում Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակի հավաքին որպես կամավոր, օրհասկան պահին հայրենքի սահմաներում պաշտպանություն իրականացնող հայոց բանակին աջակցելու նպատակով կամավորական խմբավորմանը գրանցվելու համար կարող եք գրել [email protected]  Էլեկտրոնային հասցեին, https://www.facebook.com/profile.php?id=100048142928333   ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել և գրանցվել +37477161742  Whats App հեռախոսահամարին:

ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել

4080281094000025149 հաշվեհամարին:

Մեր պայքարն արդար է, մենք կանգնած ենք մեր հզոր բանակի կողքին....