Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Հասարակություն

5 տարեկանից փոքր երեխաները կարող են կորոնավիրուսը նույնիսկ ավելի շատ տարածել, քան մեծահասակները. հետազոտություն

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով փոքրիկ երեխաների մոտ գենետիկ նյութի խտությունը 10-100 անգամ ավելի մեծ է, քան ավելի մեծ երեխաների եւ մեծահասակների մոտ: Սա նշանակում է, որ նրանք կարող են կորոնավիրուսն անգամ ավելի շատ տարածել, քան մեծահասակները, պարզել են Չիկագոյից մասնագետները: Ավելին՝ կարծիք կա, որ մանկապարտեզների եւ դպրոցների բացումը կարող է հիվանդացության նոր ալիք առաջացնել:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են հինգշաբթի JAMA Pediatrics ամսագրում, անցակցվել են Չիկագոյի Անն եւ Ռոբերտ Հ.Լուրյեի անվան մանկական հիվանդանոցում (Ann & Robert H. Lurie Children’s Hospital), հայտնում է Medportal.ru-ն: Ախտանիշները հայտնվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հաստատված COVID-19-ի թեթեւ եւ չափավոր ձեւերով 145 մեծահասակների ու երեխաների քթից քսուք են վերցրել: Պացիենտներին ըստ տարիքի բաժանել են 3 խմբի՝ 5 տարեկանից փոքր 46 երեխա, 5-ից մինչեւ 17 տարեկան 51 երեխա եւ 18-65 տարեկան 48 մեծահասակ:

Նմուշները հետազոտել են լաբորատորիայում, եւ պարզվել է, որ ամենակրտսեր տարիքային խմբում վերին շնչառական ուղիներում SARS-CoV-2-ի գենետիկ նյութի մակարդակը 10-100 անգամ ավելի բարձր է եղել, քան ավելի ավագ տարիքի երեխաների ու մեծահասակների մոտ: Սա կարող է նշանակել, որ փոքրիկ երեխաների մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունն ավելի բարձր է, ուստի նրանք կարող են ինֆեկցիան ավելի շատ տարածել, քան մյուս պացիենտները:

Ներկայումս հայտնի է, որ երեխաները հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով եւ հիմնականում թեթեւ են տանում, անգամ առանց ախտանիշների, սակայն մինչեւ հիմա անչափ քիչ տվյալներ կան այն մասին, թե նրանք ինչպես են ինֆեկցիան տարածում միմյանց միջեւ եւ մեծահասակների շրջանում: Տարբեր երկրներից ստացվող տեղեկությունները շատ հակասական են: Այսպես՝ Շվեյցարիայում գիտնականները հետեւել են COVID-19 ախտորոշմամբ բոլոր փոքրիկ պացիենտների շփումներին, որոնք հոսպիտալացվել են Ժնեւի հիվանդանոցում: Հետազոտողները պնդում են, որ երեխաները կորոնավիրուսի ենթադրյալ տարածողներ են եղել 39 դեպքից երեքում:

Ավելին