Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Հասարակություն

21-ամյա երիտասարդը դանակի 17 հարվածով սպանել է 46-ամյա ծանոթին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  Պուշկինո գյուղում կատարված սպանության քրեական գործը, որի նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում: Գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ և սպանության շարժառիթը: Պարզվել է, որ Լոռու մարզի 21-ամյա բնակիչը մինչև  ժամկետային զինվորական ծառայության անցնելը գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում: Այդ ընթացքում երիտասարդն ու գործատուն շփվել են, հեռախոսազրույցներ են ունեցել: Շփումները շարունակվել են նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության ընթացքում: Երիտասարդի զորացրվելուց հետո՝  2019 թվականի օգոստոսի 17-ին, Վանաձորի բնակիչը նրան իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, նրանք ալկոհոլ են օգտագործել: Հացկերույթի ընթացքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև: Վիճաբանության ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Երիտասարդը, գտնվելով լարված վիճակում, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 17 հարված է հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին ու սպանել է նրան: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, երիտասարդը բենզին է լցրել դիակի վրա և այրել է՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2 միլիոն 254 հազար  ՀՀ դրամի գույքային վնաս: Հրկիզումից հետո երիտասարդը դիմել փախուստի: Դեպքի վայրից հեռանալուց հետո նա լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել է հագուստը, կրկին վերադարձել է գետի ափ, արյունոտ հագուստը նետել է գետը, որից հետո եղբոր հետ գնացել է այրվող առանձնատան մոտ ու հետևել է, թե հրշեջ-փրկարարներն ինչպես են մարում հրդեհը: 

Ավելին