Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Երեխաների ծնունդի ժամանակ պետությունը ծնողներին որքա՞ն գումար է վճարում

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

2020թ. հունվարի 9-ի N 15-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ և երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է.

ա.առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ 300 հազար դրամ,

բ.երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 300 հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն 500 հազար դրամ:

Սույն որոշումն ուժի մեջ է 2020 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:  

2020 թվականի հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ (օրենսդրական փոփոխությամբ՝ առանց դրամագլխի): Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում մնացորդ գումարը կարող է տնօրինվել միանվագ (դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը): Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել ծնողն անձամբ կամ այլ անձի միջոցով:

  Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել Ծառայության ցանկացած տարածքային բաժին:  

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ' 1) նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ՝ 2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ՝ 3) նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։ Եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաև, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողին' ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա ի թիվս օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի՝ ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:  

Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).  

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.  

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝ ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ, բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝ (այս պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր ՍԴՈ-1438 որոշմամբ):   գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝ դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:   Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում (պերինատալ շրջանը սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրվանից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո):   Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած՝ նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում: Բացառությամբ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած երեխայի՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո (մինչև նպաստը նշանակելու համար դիմելը) մահացած երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի է առնվում այն դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բավարարել է սույն կարգով սահմանված պայմանները: Նոր ծնված երեխայի խնամակալ ճանաչված անձի երեխաները (զավակները), այդ թվում' որդեգրած, ծնողի խնամակալության տակ գտնվող նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:   Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցած երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների): Եթե հորից սերված երեխան (զավակը) մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):   Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում: Նպաստի' ուղղակի վճարվող գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա համապատասխան ծառայություններ մատուցող բանկի միջոցով:   Նպաստի' ուղղակի վճարվող գումարն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ծնողի կամ նրա լիազորած անձի բանկային հաշվին փոխանցելն է: Եթե ծնողը դիմումը ներկայացնում է այլ անձի միջոցով, ապա նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով' բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր: 

Ավելին