Արտակարգ դրությունը չի երկարաձգվի. նոր իրավիճակ է լինելու
Առողջապահության նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, որը կառավարությանը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների ժամանակ առանց արտակարգ դրություն հայտարարելու իրականացնել բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ։
NEWS.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն ասաց. «Արդարադատության նախարարությունը հիմնականում աշխատում է Առողջապահության նախարարության հետ այս նախագծերի շուրջ, բայց համագործակցում ենք նաև Արտակարգ իրավիճակների նախարարության եւ վարչապետի աշխատակազմի հետ»։ Նա ժամկետներ չկարողացավ հստակեցնել, թե երբ օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է մինչև օգոստոսի 12-ը փաթեթն ընդունվի, և արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու կարիք չլինի, Լուսինե Մարտիրոսյանն ասաց՝ մեկնաբանություն տալ չի կարող, նման ինֆորմացիա չունի։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, երբ Կառավարությունը 4-րդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ժամկետները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ, և պետք էլ չէ։ «Այս ընթացքում մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթեւ, այսինքն՝ այն թիրախավորված եւ հենց հակամահաճարակային միջոցառման տրամաբանությամբ կշարունակվի»,- ասել էր վարչապետը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը