Խոշոր ավտովթար Հայաստանում. ավտոբուսում եղել է 40 ուղևոր
Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են KVZ մարդատար ավտոբուսն ու Toyota մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ Քաջիկ Ղազարյանն ու Մանթաշ Հայրապետյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կթղմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է KVZ-ի վարորդը, որի մեջ եղել են ատոմային էլկետրակայանի՝ մոտ 40 աշխատակից և վարորդը, դուրս գալով հանդիպապաց երթևեկելի գոտի, փորձել է չթույլատրելի հատվածից շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Երջանիկ պատահականութուն է, որ ավտոբուսը չի շրջվել, իսկ եթե KVZ-ի վարորդը չխախտեր երթևեկության կանոնները, չփորձեր չթույլատրելի հատվածով շրջադարձ կատարել, ապա վթարը տեղի չէր ունենա: Վթարի հետևանքով նաև վնասվել է նշված հատվածով անցնող «HouseNet» ինտերնետային կապը, սակայն նշված ընկերության աշխատակիցներն օպերատիվորեն ժամանել են և փորձում են կարճ ժամանակում կապը վերականգնել:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը