Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Խոշոր ու ողբերգական ավտովթար.մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում BMW 320 մակնիշի 49 AN 449 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում դեպի Սպիտակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 110 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է, իսկ երկուսը գտնվում են ծայրահեղ, երկուսը՝ ծանր կայուն վիճակում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։  

Վիրավորներից մի քանիսը հայտնվել են դրսում՝ կողաշրջված ավտոմեքենայից տարբեր մետր հեռավորության վրա։ Օպերատիվ են գործել նաև Սպիտակի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։   Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գյումրիի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Կարո Հովհաննիսյանի գլխավորությամբ, սակայն Գյումրու ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել վթարը, Լոռու մարզում է, և տեղեկությունը փոխանցել են Լոռու մարզային ռազմական ոստիկանության բաժնի իրենց գործընկերներին։  

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանելու է քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորներից երեքը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի, և այդ տեղեկությունը Սպիտակի ոստիկանները ճշտում են, քանի որ մեքենայի մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 29-Արտուշ Ներսիսյանի անվամբ։ Քիչ առաջ ժամանեցին նաև Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ օպերլիազորներ Հարություն Մալումյանի և Հարություն Այվազյանի գլխավորությամբ։  

Ավելին