Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետ

Աշխարհն արդեն կես տարի ապրում է համավարակային ռեժիմով: SARS-CoV-2 վիրուսը շարունակում է տարածվել: Պարբերական լոքդաունները դարձել են նորմ: Հաստատված պատվաստանյութը պաշտպանում է օրգանիզմը վարակից վեց ամսվա ընթացքում, սակայն միջազգային գործարքների պատճառով դրա մատակարարումը դանդաղել է, գրում է Nature գիտական ​​պարբերականը' «Ինչպե՞ս է կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո» հոդվածում, որը ներկայացվել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի զարգացման հնարավոր սցենարներ: Պարբերականը նշում է, որ ամբողջ աշխարհի համաճարակաբանները կարճաժամկետ եւ երկարաժամկետ կանխատեսումներ են անում' որպես վիրուսի տարածմանն ու ազդեցությանը նախապատրաստելու եւ այն հնարավորինս մեղմելու միջոց: Չնայած կանխատեսումների տարբերությանը' մասնագետների կարծիքները երկու հարցում նույնն են. COVID-19-ն այստեղ դեռ երկար կմնա, եւ ապագան կախված է մեծ թվով անհայտ հանգամանքներից, այդ թվում' վիրուսի նկատմամբ իմունիտետի զարգացումից, դրա տարածման վրա սեզոնների ազդեցությունից եւ, թերեւս, ամենակարեւորը' երկրների կառավարությունների եւ քաղաքացիների կողմից արված ընտրությունից: «Բազմաթիվ տեղեր բացվում են, բայց շատերը' ոչ: Մենք իսկապես չգիտենք, թե ինչ է լինելու»,- նշում է Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի ինֆեկցիոն հիվանդությունների մոդելավորման մասնագետ Ռոզալինդ Էգոն: Իր հերթին, Հոնկոնգի համալսարանի հիվանդությունների մոդելավորման փորձագետ Զոզեֆ Վուն կարծում է, որ ապագան մեծապես կախված կլինի սոցիալական խառնուրդի վերսկսման աստիճանից եւ դրա կանխարգելման մեթոդներից: Առավել հաջող կարանտինների արդյունքները ցույց են տալիս, որ առնվազն մեծ մասի պահվածքի փոփոխությունները, եթե' ոչ բոլոր մարդկանց, կարող են էապես կրճատել COVID-19-ի տարածումը, նշում է թերթը: Անցյալ շաբաթ աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել էր 15 միլիոնը, իսկ մահվան դեպքերը' 650 000-ը: Շատ երկրներում կարանտինային ռեժիմները թուլացվում են, ինչը որոշ մարդկանց ստիպում է կարծել, որ համավարակն ավարտվում է, նշել է Հարվարդի Հանրային առողջություն դպրոցի համաճարակաբան Յոնաթան Գրադը: Եթե ​​վիրուսների նկատմամբ իմունիտետը մեկ տարուց պակաս գորխի, ինչպես, օրինակ' այլ տեսակի կորոնավիրուսների դեպքում է, ապա այս դեպքում COVID-19 վարակի բռնկումներ կլինեն ամեն տարի մինչեւ 2025 թվականը եւ ավելի երկար: Իր հոդվածում Nature-ը պատմում է գիտական ​​կանխատեսումների մասին համավարակի ապագայի վերաբերյալ: Իսկ ի՞նչ կլինի մոտ ապագայում Համավարակն ամենուր նույն կերպ չի դրսեւորվում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Նոր Զելանդիան, Ռուանդան, վարակման դեպքերի ցածր մակարդակ է հաստատվել' տարբեր տեւողության կարանտինային ռեժիմների ներդրումից հետո: Եվ այդ երկրներում թուլացրել են ավելի վաղ կիրառված սահմանափակումները, միեւնույն ժամանակ կան վիրուսի բռնկումներ: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Բրազիլիան, վարակի տարածման արագ աճ է նկատվում այն բանից հետո, երբ կառավարություններն արագորեն չեղարկեցին սահմանափակումները կամ երբեք չկիրառեցին դրանք ամբողջ երկրում: Փորձագետները երկրների վերջին խումբը շատ մտահոգիչ են համարում: Փորձագետների կարծիքով' Հարավային Աֆրիկայում, որը COVID-19-ի դեպքերի թվով աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը, համավարակի գագաթնակետը կլինի օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակման ակտիվ դեպքերի թիվը այդ ժամանակ կկազմի մոտ մեկ միլիոն, իսկ նոյեմբերի սկզբին կանխատեսվում է ընդհանուր 13 միլիոն սիմպտոմատիկ դեպք: Սակայն կան նաեւ հուսադրող նորություններ: Վաղ տվյալները հուշում են, որ անձնական վարքի փոփոխությունները, ինչպիսիք են ձեռքերի հաճախակի լվացումը եւ դիմակներ կրելը, կարանտինից հետո չեն վերանում' օգնելով կանխել վարակի հետագա տարածումը: Այդպես, Սան Պաուլուի համալսարանի գիտնականների խումբը եզրակացրել է, որ եթե մարդկանց 50-65 տոկոսը զգուշություն դրսեւորի հասարակական վայրերում, ապա յուրաքանչյուր 80 օր սոցիալական հեռավորության միջոցներից հրաժարվելը կարող է օգնել կանխել վարակի հետագա տարածումն առաջիկա երկու տարում: Ի՞նչ տեղի կունենա, երբ ցրտի Այժմ արդեն պարզ է, որ ամառը վիրուսը հավասարապես կանգեցնող գործոն չէ, բայց տաք եղանակը կարող է ավելի դյուրին դարձնել COVID-19-ի զսպումը բարեխառն կլիմայով: Փորձագետների կարծիքով' այն շրջաններում, որտեղ 2020-ի երկրորդ կեսին կցրտի, հնարավոր է վիրուսի փոխանցման դեպքերի աճ: 

Ավելին