Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել

Պաշտպանության նախարարությունը մայիսի 28-ին նվիրված միջոցառումները, հրավառությունը կազմակերպելու նպատակով 8 միլիոն 800 հազար դրամի գնում է կատարել  մեկ անձից, ինչը փաստաթղթավորվել է օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Մեկ անձից գնումներն իրականացվել են «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ից՝ համապատասխանաբար՝ 4 միլիոն 300 հազար դրամի (հրավառություն), և «Հեփի Իվենթ» ՍՊԸ-ից՝ 4 միլիոն 500 հազար դրամ (միջոցառումների կազմակերպման և ամբողջական տեխնիկական սպասարկում)։ 

Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունը մեկ անձից գնում է կատարել մի ընկերությունից, որը, ըստ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության, թույլ է տվել խախտումներ։

Խոսքը վերաբերում է գրեթե 1 տարվա ուսումնասիրությունից հետո  «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2015-2017 թթ. գնումների գործընթացում խախտումների բացահայտմանը։

Ըստ Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրության՝ օրինակ՝ «Հեփի Իվենթ» ընկերության հետ հիմնադրամը 4.7 մլն դրամի պայմանագիր է կնքել  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միջոցառումների տեխնիկական միջոցների ապահովման համար, որից մոտ 130 հազարի հատակի փռվածքը չի վերադարձվել պահեստ:

Նկատենք, որ «Հեփի Իվենթ» ՍՊԸ-ն մասնակցել էր նաև 2019 թվականին Քաղաքացու  օրվան նվիրված  միջոցառումների կազմակերպմանը՝ Տավուշի մարզում։

Այն ժամանակ այս ընկերության հետ կնքվել էր 8  միլիոն դրամի պայմանագիր. Կառավարությունն այն ժամանակ ևս գնումն իրականացրել էր մեկ անձից՝ առանց մրցույթի։

Նշենք, որ 8 մլն դրամով տոնական միջոցառումները կազմակերպած  «Հեփի Իվենթ» ՍՊԸ-ն գրանցված է  պետական ռեգիստրում:  

Ավելին