Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ԱԱԾ-ի տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե
Հայաստանում իրավապահ մարմինները չեն խուսափում խորհրդարանական վերահսկողությունից: Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա լրագրողների խնդրանքով իր կարծիքը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը նախարարություններ դարձնելու առաջարկությունների վերաբերյալ:
«Եթե կլինի քաղաքական որոշում, ապա կենթարկվենք դրան: Բայց ուզում եմ ընդգծել, որ եթե դրա նպատակը խորհրդարանական վերահսկողությունն է, ապա այսօր վառ օրինակ է, որ մենք չենք խուսափում խորհրդարանական վերահսկողությունից: Ցանկացած ժամանակ կարող ենք գալ և պատասխանել Ազգային ժողովի պատգամավորների հարցերին փակ, թե բաց ֆորմատով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից առհասարակ չեն լինում, ԱԱԾ-ն գործում է օրենքի շրջանակներում:
«Կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե, որովհետև եթե մենք դառնանք նախարարներ, ապա լինելու ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք և ուզենք թե չուզենք սպասարկելու ենք որևէ ուժի շահերը»,-ասել էր նա:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ