Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Զինվորը ազդանշանային ատրճանակը կատակով պահել է ծառայակցի դեմքին ու կրակել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մերուժան Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

 

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ:

1999 թվականին ծնված Մերուժան Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայության մեջ, կոչումով՝ շարքային, 2018 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակված լինելով մարտական հերթապահության՝ մարտական դիրքում որպես դիտորդ, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում ինքնակամ գնացել է հարևան մարտական դիրքի կացարան, որտեղ զինաբուրգի մոտ կախված պատյանից վերցրել է դիրքի ավագին ամրակցված ազդանշանային ատրճանակը:

 

Մերուժան Ս.-ն, ըստ մեղադրանքի, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ մասնավորապես, առանց ստուգելու զենքի՝ լիցքավորված լինելու հանգամանքը, չունենալով այդ զենքի կիրառման թույլտվություն և իրավունք, առանց բավարար հիմքերի՝ ինքն իրեն մտածելով, թե զենքը լիցքավորված չէ, այն ուղղել է մահճակալին կիսանստած վիճակում գտնվող զինվորի՝ շարքային Ռաֆիկ Վ.-ի վրա:

Վերջինիս հետ լինելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ՝  Մերուժան Ս.-ն իր կարծիքով կատակել է՝ «քաշել է ատրճանակի լիցքավորման բռնակը, սեղմել է ձգանը, ինչի արդյունքում ազդանշանային ատրճանակից արձակված կրակոցից ազդանշանային հրթիռը դիպել է Ռաֆիկ Վ.-ի դեմքին»…

Տուժող զինվորին անզգուշությամբ պատճառվել է «աջ աչքի կոպերի թերմիկ այրվածքի, ակնագնդի և ակնակապիճի ջնջխման, ակնակապիճի ոսկրերի բազմաբեկոր, տեղաշարժով կոտրվածքի, գլխուղեղի ցնցման, քթի ծայրի 2-3-րդ աստիճանների այրվածքի, կոպերի, քթի, ակնագնդի մշակված վերքերի, աջից՝ կոպերի, ակնագնդի 2-3-րդ աստիճանների այրվածքի, բարդ, թափանցող վնասվածքների ձևով՝ հյուսվածքի բացակայությամբ, ակնագնդի պարունակության արտանկման ձևով առողջության ծանր վնաս՝ նկատի ունենալով օրգանի՝ աչքի ֆունկցիոնալ կորուստը»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մերուժան Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով:

Գործով տուժող Ռաֆիկ Վ.-ն հայտնել է, թե Մերուժան Ս.-ին չի ներել, բայց և բողոք չի ներկայացնում:

Դատարանը հաշվի է առել, որ  գործով չեն արձանագրվել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ:

Դատարանը հաշվի է առել նաև, որ Մերուժան Ս.-ն, չլինելով կալանավորված, չի խուսափել քննությունից, դատական նիստերին մասնակցելուց, գործի քննության ընթացքում չի կատարել այլ հակաօրինական արարք:

Մերուժան Ս.-ն լիովին ընդունել է մեղադրանքը, զղջացել է: Դատարանը այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ եզրահանգել է, որ Մերուժան Ս.-ի ուղղումը հնարավոր է առանց իրական ազատազրկման ձևով պատիժը կրելու:

Տուժող Ռաֆիկ Վ.-ն հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով Մերուժան Ս.-ից բռնագանձել 2 միլիոն 200 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ իրեն պատճառված նյութական վնասի մասնակի հատուցում:

Ամբաստանյալ Մերուժան Ս.-ն ամբողջությամբ ընդունել է տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը:

Գործի դատական քննության ավարտին Մերուժան Ս.-ն արդեն զորացրվել էր պահեստազոր:

Դատարանը Մերուժան Ս.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով:

Մերուժան Ս.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Մերուժան Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Մերուժան Ս.-ի նկատմամբ վերահսկողությունը դրվել է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ բնակության վայրի ստորաբաժանման վրա: Փորձաշրջանի սկիզբը կհաշվվի նրան հաշվառման վերցնելու պահից:

Դատարանը ամբողջությամբ բավարարել է տուժողի քաղհայցը: Մերուժան Ս.-ից հօգուտ տուժող Ռաֆիկ Վ.-ի կբռնագանձվի 2 միլիոն 200 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի մասնակի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազ Կ. Հարությունյանը՝ պահանջելով Մերուժան Ս.-ի նկատմամբ չկիրառել պայմանական դատապարտություն, չսահմանել փորձաշրջան, այլ նրան դատապարտել 2 տարի իրական ազատազրկման:

Բողոքաբերը դատարանի ուշադրությունը հրավիրել է Մերուժան Ս.-ի կողմից կատարված հանցավոր արարքի ծանր հետևանքի՝ երիտասարդ տուժողի տեսողության օրգանի՝ աչքի կորստի, դեմքի վնասման, տեսողության վատացման՝ նրա առողջությանը հասցված իրական ծանր վնասի վրա:

 

Ավելին