Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան

«Հաճախ տեսնում եմ՝ Մաքսը կրկնում է արածս». Վարդան Հովսեփյանը` որդու 2-ամյակը նշելու, նրա դաստիարակության և նախասիրությունների մասին

Դերասան Վարդան Հովսեփյանի որդին` Մաքսը, երեկ դարձել է 2 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ որդու ծննդյան օրը նշել են մի քանի ընկերների և բարեկամների հետ:

«Ներկա էին նաև տղայիս ընկերները: Նա նախօրոք ասել էր, թե ում է ցանկանում հրավիրել: Երեկ այնքան ուրախ էր, մինչև երեկո պարեց: Տորթի դիզայնը կենդանիների թեմայով էինք ընտրել, որովհետև Մաքսը դեռ մի քանի ամսական էր,  կենդանիների շատ էր սիրում: Դրսում շուն տեսնելիս ուզում է գրկել, համբուրել: Երբ իրեն առաջին անգամ կենդանաբանական այգի տարանք, շատ էր ուրախացել, ուզում էր բոլոր կենդանիներին սիրել»,-ասաց Վարդանը:

Նա նշեց, որ երեխայի ծննդից հետո իր կյանքը շատ է փոխվել. «Առավոտյան գալիս է, ինձ արթնացնում, ասում` «պապա», դա ամեն ինչ արժե: Լինում է՝ գալիս ու պառկում է իմ ու կնոջս մեջտեղում, այն էլ հորիզոնական դիրքով: Մեզ գրեթե տեղ չի մնում, բայց չենք տեղաշարժում իրեն, որ չարթնանա»:

Դերասանի խոսքով` երբ գնումների են գնում, Մաքսն ինքն է ընտրում, թե ինչ գնեն իր համար: «Տանն էլ ինքնուրույն է ընտրում, թե ինչ հագուստ պետք է հագնի: Շատ ինքնուրույն, հետաքրքիր բալիկ է: Արդեն գիտի հայերեն այբուբենը, անգլերենն էլ գիտի, ուղղակի տառերի տեղերը խառնում է, կարողանում է նաև հաշվել մինչև 10-ը,-ասաց նա և հավելեց, որ այս դարում ինչպես շատ երեխաներ, Մաքսն էլ հեռախոսներ սիրում է,- դիտում է մուլտֆիլմեր, տեսանյութեր կենդանիների մասին: Դեռ առանց մեր օգնության չի կարողանում հեռախոսը միացնել, բայց երբ մենք միացնում ենք, ինքնուրույն կարողանում է գտնել տեսանյութերը: Նույնիսկ տեսանյութի ընթացքում միացող գովազդն է ինքուրույն հեռացնում»:

Ըստ Վարդանի` 21-րդ դարի երեխաները շատ զարգացած, մեխանիկորեն ինֆորմացված են, կարծես, այդպես ծնված լինեն:

«Մեր ժամանակ այսքան ինֆորմացիա չի եղել, մեզ մեծացնելը բարդ է եղել: Այսօր աշխատանքը, հնարավորությունները շատ են, որ ծնողները կարողանան երեխաներին լավ մեծացնել: Ցանկացած դեպքում ծնողի դերը շատ կարևոր է, պետք է շատ ուշադիր, զգույշ լինել: Հաճախ ինչ-որ բան եմ անում, հետո տեսնում եմ, որ Մաքսը կրկնում է, նա ամեն վայրկյան կարող է ընդօրինակել ինձ: Եղել է` կնոջս հետ մի փոքր բարձր խոսել ենք ու նկատել եմ Մաքսի հայացքի փոփոխությունը: Թեման արագ փոխել ենք ու նկատել եմ, որ երեխան արդեն վերադառնում է իր հին հայացքին»,-ասաց Վարդանը:

Նա ընդգծեց, որ դաստիարակության գործոնը շատ կարևոր է, պետք է բացատրել, թե ինչու այս կամ այն բանը չի կարելի անել. «Օրինակ` ջրով լի բաժակը լցնում է հատակին: Պետք է բացատրել, որ չի կարելի, քանի որ տատիկը կգա ու կընկնի: Եթե ուզում է ջուր լցնել, ես չեմ արգելում: Կարելի է լցնել, բայց դրսում, ծառի տակ: Այդ դեպքում տեսնում եմ, որ մի քանի անգամից հետո երեխան հենց այդպես էլ անում է»:

Մարիամ Խաչատրյան