Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան

Ինչպես պետք է տարբերել վարակվել եք գրիպով թե կորոնավիրուսով. Պարզաբանում է վարակաբանը

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման խնդրին և ՀՀ-ում դրա կանխարգելմանը:

«Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ նրա, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, և մինչ այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի ևս 6 տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսները շատ են: Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է և իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին»,- ասել է մասնագետը:

Նա նշել է, որ չի կարող ո՛չ բացառել, ո՛չ հաստատել, որ կորոնավիրուսը կտարածվի նաև կոյուղիների միջոցով:

Եթերի ընթացքում Զաքարյանը նշել է կորոնավիրուսի և գրիպի նմանությունները ու տարբերությունները. «Հիմնականում երկու նմանություն ունեն. առաջին՝ ինչպես նշեցի, օդակաթիլային ճանապարհով են տարածվում, երկրորդ՝ ախտանիշերը: Եթե մարդը գրիպի վիրուսով է վարակվում, հիմնական կլինիկական դրսևորումները բոլորը գիտեն՝ ջերմություն, հազ, թուլություն:

Կորոնավիրուսի դեպքում էլ են նույն նախանշաններն ի հայտ գալիս, և սա, իհարկե, լուրջ դժվարություն է առաջացնում՝ տարբերակելու համար՝ արդյոք տվյալ մարդը գրիպո՞վ է վարակված, թե՞ կորոնավիրուսով: Այսքանով նմանություները սահմանափակվում են, որովհետև սեզոնային գրիպի բոլոր վիրուսների դեպքում մահացության աստիճանը բավականին ցածր է, մոտավորապես 0.2-0.3 տոկոսը չի անցնում, եթե, իհարկե, խոսքն այն գրիպի վիրուսների մասին չէ, որոնք պատմության ընթացքում լուրջ համաճարակների պատճառ են դարձել, օրինակ՝ իսպանական գրիպը:

Կորոնավիրուսի դեպքում մահացության մակարդակը 2.5-3 տոկոսի է հասնում, որը 10 անգամ բարձր է: Հետևաբար՝ համեմատել գրիպի վիրուսի հետ և ասել՝ գրիպի վիրուսի նման է, պետք չէ մտահոգվել, այդքան էլ ճիշտ չէ»:

Նրա խոսքով՝ ոչ մի կերպ քաղաքացին չի կարող տարբերակել, թե վարակված է սովարական գրիպով, թե՝ կորոնավիրուսով. «Տարբերակման միայն մեկ բավականին ճշգրիտ մեթոդ կա՝ դիագնոստիկ մեթոդը: Եթե մարդը գրիպի ախտանշաններ ունի և վերլուծելով իր անցած ճանապարհը՝ տեսնում է, որ հնարավոր պոտենցիալ վտանգներ կան, իհարկե, արժե, որ այցելի հիվանդանոց և բժիշկներին հայտնի իր մտավախությունները: Իհարկե, այդ պարագայում է հնարավոր անել դիագնոստիկա և տեսնել՝ արդյոք սա սովորական գրի՞պ է, կամ որևէ սուր շնչառական վարա՞կ է, թե՞ կորոնավիրուս է»

Ավելին