Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Եթե պետությունը ռիսկեր է տեսնում խաղողի մթերման հարցում, ապա շատ արագ պետք է բանակցի Վրաստանի և Իրանի հետ. Գագիկ Մակարյան

Այսօր խաղողի մթերման հարցում գնդակը մի քիչ ֆերմերների դաշտում է, մի քիչ էլ՝ պետական մարմինների: Այս մասին Tet.am-ի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով խաղողի մթերման խնդիրներին:

«Գնդակը  պետական մարմինների դաշտում է, քանի որ նրանք Իրանի և Վրաստանի տարբերակները չեն դիտարկել, իսկ ֆերմերների դաշտում է, որովհետև նրանք իզուր տեղը ջանքեր են թափում, որ մթերքը թանկ վաճառեն, ինչը իր հետևանքներն ունի»,- ասաց նա և նշեց, որ պետությունը չի որոշում գին, այլ գործում շուկայական հարաբերություններ:

Գագիկ Մակարյանը նկատեց, որ այս տարի Կառավարությունը նորամուծություններ է անում, որոնք ինքը դրական է գնահատում: «Առաջին անգամ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը տարբեր նախարարություններից է բաղկացած և համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը, և նրանք ներկա են գտնվելու խաղողի մթերման պրոցեսներում, հաշվառելու են, թե որքան խաղող մթերվեց: Տարբեր ասեկոսեներ են եղել, որ որոշ գործարաններ քիչ են մթերում, բայց շատ են ցույց տալիս կամ ընդհանրապես չեն մթերում, և պետությունը հիմա որոշակի լծակներ է կիրառելու: Այսինքն՝ առաջինը մենք կիմանանք, թե Հայաստանում իրականում որքան խաղող մթերվեց և որքան չմթերվեց»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ գինեգործության մասով մի քիչ խնդիր կարող է լինել, քանի որ գինեգործները քիչ են վաճառել իրենց ապրանքը և դրա համար հիմա շատ խաղող չեն մթերում: «Այս հաշվառումը շատ կարևոր է, քանի որ մթերքների ծավալը միշտ ուռճացվել են»,- ասաց նա և նշեց, որ Կառավարությունը կարծում է, որ վարկերը մինչև զրո տոկոս սուբսիդավորելը հնարավորություն է կտա, որ խաղողագործների ապրանքն ամբողջությամբ մթերվի:

Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, ապա նա ասաց, որ խաղող արտադրողներն ասում են, որ գինը իրենց համար ձեռնտու չէ, նույնիսկ 150 դրամը: «Սակայն, երբ խոսում ես ոլորտի մասնագետների հետ, ասում են, որ 70-80 դրամ է խաղողի ինքնարժեքը կազմում, այսինքն՝ սկզբունքորեն 130 դրամից սկսած խաղողի գինը պետք է շատ լավ ձեռնտու լինի ֆերմերներին, քանի որ առնվազն 50-60 դրամ կիլոգրամում օգուտ ունեն: Ես կարծում եմ, որ այստեղ ինչ-որ չափազանցություններ կան, պետք է դրանք ճիշտ կանոնակարգվեն»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ հիմա արտադրողները կմթերեն այնքան, որքան կարող են, քանի որ պետությունը շահագրգռել է, իսկ գյուղացիները պետք է հարմարվեն գներին: «Իրենք փորձում են որքան հնարավոր է թանկ վաճառել, բայց թանկ վաճառելը տեղին չէ, քանի որ նրանց հիմնավորումները ճիշտ չեն: Բացի այդ, եթե միայն մտածենք, որ բերքը թանկ գնվի, պետք է հասկանանք, որ այդ մթերքի թանկ առնելը գինեգործի, կոնյակագործի վրա իր արտադրանքը թանկ էլ կնստի, իսկ ոլորտի շարժիչ ուժը հանդիսանում են վերամշակողները»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ եթե պետությունը ռիսկեր է տեսնում, ապա շատ արագ պետք է բանակցի Վրաստանի և Իրանի հետ: «Այստեղ բանակցելու խնդիր կա, և պետական մարմինները լավ կլիներ այդ ուղղությամբ քայլեր նախաձեռնեին, բայց կարծես այնպիսի տպավորություն և այնպիսի տրամադրություն է տիրում, որ բերքը, կարծես, դաշտում չի մնա»,-ասաց նա:

Անդրադառնալով բանջարեղենի, մրգերի մթերմանը, տնտեսագետը նշեց, որ պահածոների գործարաններն իրենց գործունեությունը լավ են իրականացնում և խնդիրը սուր չպետք է լինի: Նա նշեց, որ Ռուսաստանի հետ միշտ խնդիրներ կան՝ կապված պատժամիջոցների, կորոնավիրուսի, ճանապարհների հետ, սակայն սկզբունքորեն պայմանագրերը դադարեցված չեն, պարզապես գներն են ընկել: