Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետՍալվադոր Դալին զգեստապահարանում. Բացվում է Schiaparelli ցուցահանդեսը Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերԿյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ ծաղրել է նախկին ամուսնուն՝ Բեն ԱֆլեքինԴատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՊատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանՎրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքովԻնչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԻրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան

Երբ ար­տերկ­րի պրակ­տի­կան փոր­ձում են կի­րա­ռել Հա­յաս­տա­նում՝ առանց մեր երկ­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լու

Գաղտնիք չէ՝ մեզանում տարածվել է մի այնպիսի պրակտիկա, որ արտերկրից վերցնում ենք պատրաստի չափորոշիչներ, կանոնակարգեր կամ օրենքներ և փորձում ենք ներդնել Հայաստանում։ Սակայն ամենախնդրահարույցն այն է, որ նախքան այդ հաշվի չի առնվում, թե դրսում կիրառվող փորձը ինչքանով է ընդունելի Հայաստանում, կամ մեր երկիրն ինչ առանձնահատկություններ ունի։ Շատ է խոսվում այն մասին, թե կրթական վերջին չափորոշիչների սահմանման դեպքում ևս ոլորտի պատասխանատուները ուղղակի փորձում են դրսի փորձը առանց սրբագրումների ներմուծել հայկական կրթական համակարգ, ինչն էլ իր հերթին դժգոհությունների և մտահոգությունների տեղիք է տվել կրթության ոլորտի մասնագետների մոտ։ Սակայն միայն կրթության ոլորտին չէ, որ այս խնդիրը վերաբերում է։

Նման մոտեցում է գործում նաև հարկային քաղաքականության համատեքստում։ Եվրոպական և զարգացած այլ երկրներից վերցվում են դրույքաչափերը, և փորձ է կատարվում դրանք կիրառել Հայաստանում։ Այնինչ, Հայաստանի և այդ երկրների տնտեսական հնարավորությունները խիստ տարբեր են։ Այդպես իշխանությունները, ներկայացնելով արտասահմանյան երկրներում սահմանված գույքահարկի բարձր չափերը, փորձում են այդ հանգամանքի վրա հղում կատարելով, Հայաստանում մի քանի անգամ բարձրացնել գույքահարկը, բայց հարց է, թե արդյոք նրանք հաշվարկել են, թե Հայաստանի բնակչությունն առանց այն էլ այս ծանր իրավիճակում ի վիճակի՞ է նման գումարներ վճարել պետբյուջե։

Օրերս էլ հանրային քննարկման է ներկայացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով Հայաստանի տարածքում գրանցված (հաշվառված), չգրանցված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար: Յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց առաջարկվում է վճարել 50 դրամ։ Գաղտնիք չէ, որ ընդհանուր օգտագործման ճանապարհների ծածկը վնասվում է մեքենաների շահագործման արդյունքում, սակայն հատկապես մեծ վնասներ են պատճառում ծանր քաշ ունեցող բեռնատարները, դրա համար էլ ճանապարհների պահպանման և նորոգման նպատակով լրացուցիչ պարտադիր վճարի անհրաժեշտություն է առաջանում։

Ընդհանուր առմամբ, բեռնափոխադրողները և ոլորտի մասնագետները դեմ չեն, որ Հայաստանում ճանապարհային վճար գործի, սակայն վիճահարույց է համարվում առաջարկվող սակագինը։ Հնարավոր է, որ սահմանված վճարը միջազգային բեռնափոխադրողների համար շատ էական ծախս չլինի Հայաստանով անցնելիս, մանավանդ որ մեր երկրով անցնող ճանապարհային ցանցը շատ ընդգրկուն չէ, սակայն այն կարող է լրացուցիչ բեռ դառնալ ներպետական ուղևորափոխադրողների համար, որոնք առավել մեծ հաճախականությամբ են փոխադրումներ իրականացնում: Կան ոլորտներ, որոնց ծախսերի վրա այս վճարի ազդեցությունը մեծ է լինելու: Այստեղ խոսքն առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսվարողների մասին է։ Եվ ստացվում է, որ ճանապարհային վճարների բեռը փոխանցվելու է արտադրողներին՝ բեռնափոխադրումներ պատվիրողներին։

Իսկ սա նշանակում է, որ թանկանալու են այս ոլորտի ծառայությունները և, ըստ այդմ, նաև արտադրանքը, որը կարող է հանգեցնել նաև տնտեսվարողների մրցունակության անկման։ Ուստի այս օրենսդրական նախաձեռնությունը ևս վկայում է, որ որոշակի հարկային դրույքաչափեր և չափորոշիչներ սահմանելիս իշխանությունները պետք է լուրջ հաշվարկներ անեն, փորձեն պրոյեկտել, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ տնտեսության վրա, դրանից հետո միայն պատրաստի նախագիծը լուրջ հիմնավորումներով ներկայացնել հանրային քննարկման և ընդունել։