Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա
Չելյաբինսկի թիվ 32 դպրոցի աշակերտը ազդանշանային ատրճանակով, արբալետով և գազային սրվակով կրակել է դասընկերուհու վրա, որից հետո ցած է նետվել պատուհանից: Երկուսն էլ ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միջադեպը տեղի է ունեցել Չելյաբինսկ քաղաքի թիվ 32 միջնակարգ դպրոցում: Ըստ նախնական տեղեկությունների՝ իններորդ դասարանի աշակերտը դպրոց է բերել պլաստիկե արբալետ, գազային սրվակ և ազդանշանային ատրճանակ: Ազդանշանային ատրճանակից կրակել է դասընկերուհու ուղղությամբ, այնուհետև ցած նետվել չորրորդ հարկի միջանցքի պատուհանից՝ ստանալով վնասվածքներ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Երեխաների առողջությանը ոչինչ չի սպառնում, ՏԱՍՍ-ին հայտնել են Չելյաբինսկի մարզի առողջապահության նախարարությունից:
«Տուժած երեխաները տեղափոխվել են մարզային մանկական կլինիկական հիվանդանոց և զննվել մասնագետների կողմից: Այժմ նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- հայտնել են գերատեսչությունից:
Ազդանշանային ատրճանակով աշակերտի հարձակումից հետո Չելյաբինսկի թիվ 32 դպրոցում դասերը դադարեցվել են:




















2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
Ալիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին
Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա
ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին
Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյան...