Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքով
Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքով. համապատասխան հայտն արդեն ներկայացվել է Վրաստանի բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտ։
Ըստ փաստաթղթերի՝ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ գազատարի հայաստանյան հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում և ականապատվել է 90-ական թվականներին։
«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հեռացնել ականապատված գոտուց և կառուցել նոր գազատար՝ անվտանգ հեռավորության վրա»,- նշված է տեղափոխման հիմնավորման մեջ։
Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիացվի հայկական կողմից կառուցված նոր հատվածին։
Վրաստանից եկող խողովակաշարը դեպի Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկն է։ Հայաստանը ռուսական գազը ստանում է վրացական տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։




















Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներ
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ալիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին