Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Աշխարհ

Մոսկվան Հեյդարովիչին սկսեց հեգնել. ՌԴ-ի տոնայնությունը փոխվեց

Երեկ պաշտոնական Մոսկվան բավական միանշանակ, կոշտ ու ինչ-որ առումով նաև հեգնական պատասխաններ է տվել Բաքվին ու Անկարային:

Դատելով տոնայնությունից, կարելի է ենթադրել, որ Մոսկվան փոխում է Բաքվի ու Անկարայի հետ խոսելու ոճը՝ անցնելով առավել խիստ տոնայնության:

Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: Երեկ ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանն ասել է ՌԴ-ի ԱԳՆ աղբյուրը:

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը»,- ասել է գործակալության աղբյուրը: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»: «Միևնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանը և անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նախօրեին հայտարարեց, որ տեղեկություն ունեն Ղարաբաղի գոտում շուրջ 2000 վարձկան գրոհայինների մասին: Այս հայտարարությունից հետո Ալիևը որոշեց, որ պետք է պատասխանի Լավրովին, այն էլ՝ «դաս տալու» տոնով, թե ինչպես պետք է իրեն պահի ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունը, այսինքն՝ պետք է չեզոք լինի, հակառակ դեպքում... 
Մոսկվան հասկացավ, որ փոքրիկ ագրեսորն անցնել է սահմանները, սկսել է Ռուսաստանին «խելք սովորեցնել»:

ՌԴ ԱԳՆ-ի հեգնական արձագանքից բացի, թեման արծարծեց նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով բուլղարացի լրագրողի հարցին՝ ՌԴ-ն հանդիսանալով ահաբեկչության դեմ պայքարի առաջնորդ երկիր, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչներին չեզոքացնելու ուղղությամբ։

Ստացված տեղեկությունների համաձայն` Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ ահաբեկիչներ են ներգրավվում ղարաբաղյան հակամարտության գոտի, նրանք ջիհադիստ ծայրահեղականներ են, որոնց «ձեռքերը մինչև արմունկը արյունոտ են», ասել է Զախարովան: Նա հավելել է. «Այդ ամենը չի կարող մեզ խորապես չանհանգստացնել, քանի որ իրադարձությունների նման զարգացումը հղի է Կովկասում ահաբեկչական նոր անկլավի առաջացմամբ»: Զախարովան հիշեցրել է, որ այս մասին Ռուսաստանը բացահայտ հայտարարել է անմիջապես այն բանից հետո, երբ համապատասխան տեղեկություններ են ստացել։

Մյուս հարցին ի պատասխան՝ ՌԴ-ն ԵՄ-ի հետ հակաահաբեկչական պայքարում ինչ համագործակցություն կարող է ունենալ, Զախարովան ասել է՝ ՌԴ-ն պատրաստ է համապատասխան ուղղություններով և գերատեսչությունների հետ համագործակցել․ «Հիշեցնեմ՝ Ռուսաստանը տարիներ շարունակ իր միջազգային գործընկերներին կոչ է արել ակտիվորեն համախմբել ուժերը այս ընդհանուր չարիքի դեմ»։

Այսինքն, ոչ ավել, ոչ պակաս Մոսկվան արձանագրել է, որ ՌԴ-ն կարող է հակաահաբեկչական պայքար սկսել ընդդեմ Բաքվի ու Անկարայի քաղաքականության:
Ավելին, այսօր ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին հարցազրույց է տվել, որում արձանագրել է, որ թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում. «Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր»:

Այնուհետև Նարիշկինը շեշտել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից. «ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից»: Նա պարզաբանել է, որ՝ «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից»:

Ռուսաստանն, այսպիսով, փակել է թուրք-ադրբեջանական պրոպագանդայի հնարավոր «երգերն» այն մասին, թե իբր «վարձկան գրոհայիններ ներգրավված չեն» Արցախի դեմ ահաբեկչական գործողություններին:

Ինչպես երևում է, Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավում իրավիճակ է փոխվում, և հնարավոր է մոտ ապագայում մենք տեսնեքն ավելի հստակ ու հրապարակային գործողությունների Մոսկվայից: Դրա հիմքերը կամաց-կամաց Մոսկվան արձանագրում է: