Գնդի տարածքից լսվում էին կրակոցներ, այդ հատվածն անցնում էինք փոքր խմբերով. ՊՊԾ գնդի գրավման գործով ևս երեք տուժող հարցաքննվեց
ՊՊԾ գնդի գրավման գործի շրջանակում այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հարցաքննվեց երեք տուժող:
Ոստիկանության աշխատակից Փայլակ Մնացականյանն իր ցուցմունքում նշեց, որ Սարի թաղում հրազենային վնասվածք է ստացել: «2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն եմ կատարել Խորենացի փողոցում, ժամը 21:00-ի սահմաններում հրաման ստացանք Սարի թաղի ուղղությամբ շարժվելու: Սարի թաղ չհասած՝ մեզ մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ, քարեր, պայթուցիկներ, շշեր նետեցին մեզ վրա: Հետ վերադառնալու ժամանակ ՊՊԾ գնդի տարածքից լսվում էին կրակոցներ, այդ հատվածն անցնում էինք փոքր խմբերով: Կրակոցի ձայն լսեցի գնդի կողմից, ցավ զգացի որովայնի և ոտքի հատվածում: Ինձ մոտեցան վաշտիս հրամանատար Նազարեթ Գևորգյանը և գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ինձ մոտեցրին շտապօգնության մեքենային, տեղափոխեցին Էրեբունի հիվանդանոց»,- ասաց նա:
Հարցին` ինչո՞ւ է ենթադրում, որ գնդի տարածքից է եղել կրակոցը, Փայլակ Մնացականյանն ասաց, որ իր հիշելով ձայնը լսել է այդ կողմից: «Մյուս կողմում սեփական տան պարիսպ է, և անհնար էր, որ այդ կողմից կրակոց լիներ, որովհետև ես պատի տակով էի քայլում, մյուս կողմում կային ոստիկանության աշխատակիցներ, որոնք տվյալ պահին զինված չէին, և եթե ինչ-որ մեկը ոստիկանությունից կրակեր, դա կտեսնեին բոլորը, ուստի հավանական է մնում միայն գնդի տարածքը»,- պարզաբանեց տուժողը և հստակեցրեց, որ դա իր ենթադրությունն է և չգիտի` կրակողն ով է:
Հաջորդը հարցաքննվեց տուժող Մայիս Հովհաննիսյանը, ով դատարանին ասաց, որ գույքային վնաս է կրել, մասնավորապես՝ վնասվել է իր մեքենան, և պահանջում է դրամական փոխհատուցում 700 հազար դրամ: Նա չգիտեր՝ կոնկրետ ում գործողությունների հետևանքով է վնաս կրել, բայց նշեց, որ պահանջում է վերականգնել կրած վնասը:
Դատավոր Մակյանն էլ նշեց, որ պետք է հայցադիմում ներկայացվի, որ գործը քաղաքացիական հայցով քննվի:
Հաջորդը ցուցմունք տվեց ոստիկանության ծառայող Հրաչ Հայրապետյանն էր: Վերջինս նշեց, որ իր սենյակից ՊՊԾ գնդի գրավման օրերին անհետացել է 336 հազար դրամ գումար, որը եղել 1-02 շաբաթաթերթի գումարը։
Ամալյա Առաքելյան




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը