Եթե ես լինեի բիզնեսմեն Նոր Հայաստանում, ապա անհրաժեշտություն չէի տեսնի խորհրդարանում լինելու. Արարատ Միրզոյան
Իմ հիմնական մտահոգության առարկան շահերի բախումն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն։
Անդրադառնալով հարցին, թե չի հակասում արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն, որ մի ամբողջ խմբակցություն պաշտպանում է մեկ գործարարի բիզնես շահը, Արարատ Միրզոյանը խորհուրդ տվեց բացել ԿԸՀ արձանագրությունները եւ նայել, թե քանի տոկոս վստահության քվե է ստացել տվյալ քաղաքական ուժը, որը իր կազմում ունի գործարար պատգամավորներ. «Քաղաքացիները քվեարկել են եւ այդ մարդիկ անցել են խորհրդարան։ Մենք չենք կարող սրբագրել քաղաքացիների ընտրությունը, իհարկե, եթե այդ պատգամավորները իրենց բիզնեսների կառավարումը հանձնել են հավատարմագրային կառավարման»։
Դիտարկմանը, թե նախկինում էլ փաստաթղթերով բիզնեսով զբաղվող պատգամավորներ չկային, բայց իրանակության մեջ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած էին, Միրզոյանն ասաց, որ թղթերով եթե ամեն ինչ կարգին է, միջամտությունը օրինաչափ չի լինի, իսկ իրենք որեւէ անօրինական գործողություններ չեն պատրաստվում անել. «Եթե ես լինեի բիզնեսմեն Նոր Հայաստանում, ապա բացարձակապես անհրաժեշտություն չէի տեսնի խորհրդարանում լինելու, քանի որ դրա կարիքը չկա։ Նախկինում դրա կարիքը եղել է, քանի որ դա ապահովել է որոշակի պաշտպանվածություն։ Հիմա համարում եմ՝ անիմաստ եւ անտեղի»։
Դիտարկմանը, որ եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միայն իրեն հետաքրքրող հարցերի ժամանակ ներկայանա խորհրդարան, որն է լինելու Աժ նախագահի գործողությունները, քանի որ կարծես թե այդպիսին է միտումը. «Ես տենդեցի մասին այլ կարծիք ունեմ, եթե նիստերին հաճախելիության եւ քվերակութնյան վիճակագրությունը նայեք, իսկապես այլ է միտումը, եթե նիստերին անհարգելի բացակայությունները լինեն այնքան, որ դա առաջացնում է համապատասխան գործողություններ եւ սանկցիաներ, ապա դրան կլինեն, դա վերաբերում էբոլոր պատգամավորներին»։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ։
Զուգահեռաբար, «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա էին դուրս եկել։ Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նրանց հետ եւ հորդորել պատռել ծանուցագրերը՝ խոստանալով, որ ազատումներ չեն լինի։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...