Ո՞վ է համարվում իրավաբան գիտնական
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով ԲԴԽ անդամի ընտրության իրավական թնջուկին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ ԲԴԽ անդամ կարող է լինել իրավաբան գիտնականը: Ո՞վ է համարվում իրավաբան գիտնական. նա ով, օրինակ՝ 30 տարի առաջ թեկնածուական է պաշտպանել, սակայն դրանից հետո որևէ գիտական գործունեություն չի իրականացրել, թե այն մարդը, ով անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է ակտիվ գիտական գործությունեություն: Կարծում եմ՝ «գիտնական» հասկացությունը պետք է ենթարկել դինամիկ վերլուծության, այսինքն՝ գիտնական համարել այն անձին, ով անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է գիտական գործունեություն:
Ասվածը հիմնավորվում է նաև գործող օրենքներով: Այսպես՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ գիտնական է համարվում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնՈՂ սուբյեկտը, որը զգալի ներդրում ունի գիտության մեջ: Նույն հոդվածը սահմանում է, որ գիտական գործունեությունը դա ձեռք բերած գիտելիքների ԸՆԴԼԱՅՆՄԱՆ և ՆՈՐ գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն է:
Այսպիսով՝ ԱԺ-ն, իրավաբան գիտնականին որպես ԲԴԽ անդամ ընտրելիս, պետք է ստուգի, թե գիտական աստիճան ունեցող (կամ չունեցող) անձն արդյոք իրականացնում է գիտական գործունեություն, այսինքն՝ նա իր գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստացման և կիրառման ուղղությամբ ի՞նչ մտավոր գործունեություն է ծավալում, այդ գործունեության արդյունքները որտեղ են հրապարակվել և այլն»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ