Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը
Ֆասթ Բանկն ու «Երևան» ֆուտզալի ակումբն օրերս ստորագրել են գործակցության պայմանագիր, ըստ որի Բանկը դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը։
Ֆուտզալի ազգային հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում քառորդ եզրափակիչ հասնելուց հետո այս մարզաձևը Հայաստանում նոր թափ է ստացել։ Ֆասթ Բանկը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը տարատեսակ մարզաձևերում, վերջին տարիներին շարունակական աջակցություն է տրամադրել ոլորտի առաջընթացի համար։
Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Մխիթարյանն ասել է․ «ժամանակակից աշխարհում և հատկապես ֆինանսական ոլորտում ամենակարևոր հատկանիշներն են արագությունը, ճկունությունն ու ճիշտ պահին արագ որոշումներ կայացնելը: Ֆուտզալը մի մարզաձև է, որտեղ խաղի ելքը որոշում է արագությունն ու դինամիկան: Ֆասթ Բանկի համար մշտապես կարևոր է աջակցել հաջողված և տեսանելի զարգացում ապրող նախագծերին։ Այսօր ֆուտզալը մեծ թափ է հավաքում Հայաստանում, և հատկանշական է, որ ակումբային ֆուտզալում «Երևան»-ը հանդիսանում է առաջատար նախագծերից մեկը: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կօգնի ակումբին ապահովել չեմպիոնական դիրքն ու հետագա զարգացումը»։
«Երևան» ակումբում վստահ են՝ գործընկերությունը կօգնի թիմին պահպանել բարձր նշաձող և շարժվել առաջ։ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կարևորել է սպորտի և բիզնեսի գործակցությունը․ «Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին մեզ աջակցելու, մեր կողքին կանգնելու համար, ինչպես նաև «Բադալյան եղբայրներ» ընկերության խմբին, որոնք վերջին 6-7 տարին մշտապես եղել են ֆուտզալի կողքին․ միակ մարդիկ են, որ մշտապես եղել են մեր կողքին, ու այսօրվա արդյունքները, որոնք մենք գրանցել ենք, նաև նրանց հովանավորչության և աշխատանքի շնորհիվ է», - ասել է նա:
Ակումբի ավագ Արթուր Պատատյանի համար մեծ պատիվ է լինել թիմի անդամ, նա վստահ է՝ շնորհիվ ընտրված ճիշտ ռազմավարության հաղթանակները շարունակական են լինելու․ «Մենք արդեն 4 անգամ դարձել ենք Հայաստանի չեմպիոն և 3 անգամ գավաթակիր, ինձ թվում է՝ թվերն արդեն խոսում են «Երևանի»-ի հաջողությունների մասին: Ակումբն ունի ընդունված ռազմավարություն, որը ենթադրում է խաղացողներ մատակարարել հավաքականին, ինչպես նաև ուղարկել արտերկիր, որպեսզի ավելի հաջող հանդես գան և օգնեն հավաքականին հետագա հաջողություների համար», - նշել է նա:
Ֆասթ Բանկում կարևորում են սպորտային, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացումը՝ մշտապես աջակցելով տարատեսակ նախաձեռնությունների։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times