ՄՈԳՈ-ն կվերադարձնի ձեր գումարները, որ անտեղի վճարել եք. աննախադեպ հրաման
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման եւ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է. «ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչեւ 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ եւ որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում' համաձայն ստորեւ բերվող ժամանակացույցի։ Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության եւ լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։ Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։ Գումարների վերադարձման ժամանակացույցը. Հաճախորդի կողմից վարկի ամբողջական մարման եռամսյակ Գումարի վերադարձման ժամանակացույց 2019թ 3-րդ եռամսյակ 2021թ 1-ին եռամսյակ 2019թ 4-րդ եռամսյակի 50% 2021թ 2-րդ եռամսյակ 2019թ 4-րդ եռամսյակի 50% եւ 2020թ 1-ին եռամսյակ 2021թ 3-րդ եռամսյակ 2020թ 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակներ 2021թ 4-րդ եռամսյակ Հարցերի դեպքում «ՄՈԳՈ» ՈՒՎԿ հաճախորդները կարող են դիմել. էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ (012) 700 700:
Ավելին




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը