Եղբորն արգելել է Արցախ գնալ, ինքը զոհվել` մարտի դաշտ չհասած. Ազատանցի սպա Սերոբ Մելքոնյանի պատմությունը
Սպա Սերոբ Մելքոնյանը Տավուշյան մարտերի մասնակից էր։ Պատերազմի օրերին, երբ կամավորների են հավաքել՝ Արցախ մեկնելու համար, առաջիններից է եղել, որ ցանկություն է հայտնել գնալու։ Սերոբը, սակայն, առաջնագիծ չի հասել, ադրբեջանական անօդաչու թռչող սարքը հարվածել է նրանց մեքենային։ Սերոբն ու նրա հետ մեքենայում եղած սպան զոհվել են։ Սերոբի ընտանիքը նրա մարմինը ճանաչել չի կարողացել, ԴՆԹ անալիզի միջոցով մարմինը նույնականացրել եւ հուղարկավորել են զոհվելուց շուրջ 20 օր անց։
«Եղբայրս նույնպես ծառայում է։ Ինքն էլ է ուզել գնա, բայց Սերոբը չի թողել։ Հրամանատարին կանչել, ինչ որ բան է ասել, արգելել են եղբորս, որ հետը գնա։ Իր կյանքի գնով փրկել է եղբորս»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց զոհվածի եղբայրը՝ Անդրանիկ Մելքոնյանը։
Խոսակցություններ կան, որ Բերդից զինվորականների շարասյունը տեսանկարահանվել եւ սոցիալական ցանցերում է տարածվել եւ դրա պատճառով հեշտությամբ թիրախավորվել է թշնամու կողմից։
31-ամյա Սերոբ Մելքոնյանը Շիրակի մարզի Ազատան գյուղից էր։ Ճարտարապետական համալսարանն էր ավարտել, ապա Վազգեն Սարգսյանի անվամ ռազմական ակադեմիան։ Տավուշյան մարտերից հետո մեդալով էր պարգեւատրվել։ Եղբայրը կասկած չունի՝ եթե Սերոբը մարտի մեջ մտներ, հաղթած դուրս կգար։
«Ինքը շատ լավ էր մարտ վարում, հմուտ էր, զինվորները լսում էին իրեն։ Հաստատ հետ կգար, եթե ԱԹՍ-ները չլինեին։ Իր տրամադրությունը վատ չէր, ասում էր՝ չկասկածեք, հաղթելու ենք, մի մտածեք։ Գնալուց էլ ասում էր՝ բա որ ես չգնամ, մյուսը չգնա, էլ ով պետք ա պահի մեր հայրենիքը»,- նշում է եղբայրը։
Սերոբը նաեւ ստեղծագործում էր, պոեմներ էր գրում։ Երազում էր մի օր տպագրված տեսնել իր պոեմները։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը