Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Նույնիսկ քնած ժամանակ բղավում էր՝ «համազարկո՜վ, կրա՛կ». այն, ինչ պատահեց ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ փրկության գին

Ռազմիկ Արսենի Մախմուրյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք նվիրեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության: Նա ծնվել է 2002 թ․-ի մայիսի 16-ին, Արարատի մարզի Լանջազատ գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը. «Ռազմիկը բնույթով անսահման համբերատար ու զուսպ էր, Մախմուրյանների օրինակելի ընտանիքի միակ արու զավակ Ռազմիկը ՀՀ Պաշտպանության բանակ էր զորակոչվել 2020թ․-ի օգոստոսի 10-ին։ Եվ որքա՜ն էինք ուրախացել, երբ վիճակահանությամբ պարզվել էր, որ ծառայելու է Վայքի զորամասում (հեռու Արցախի վտանգավոր դիրքերից)»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ռազմիկի քույրը՝ Անուշ Մախմուրյանը:
 
Բայց ով իմանար, որ ծառայության անցնելուց մեկ ամիս անց պայթելու էր պատերազմի բոթը, որին իր ուղիղ ու կարևոր մասնակցությունը պիտի ունենար նաև Ռազմիկը: Լինելով վարորդ՝ իր ուրալով Ռազմիկը այն աստիճան հմուտ մանևրելով է զենք մատակարարել ռազմաճակատ, որ նույնիսկ ամենափորձառու վարորդներն էին դժվարությամբ կարողանում դա անել:
Ռազմիկի ընկերները պատմում են, որ պատահել է գիշերով, առանց մեքենայի լույսերը միացնելու իրեն անծանոթ ճանապարհներով զենք է հասցրել դիրքեր՝ թշնամու անօդաչուների թիրախում չհայտնվելու նպատակով. « Եղբայրս հաջողությամբ կարողացել է խոցել թշնամու հրետանու շարասյունը, առաջին հարվածից ոչնչացրել է թշնամական մեկ ՏՕՍ համակարգ։ Մի ամբողջ գիշեր ընկերների հետ հաց է թխել, որ տղերքը սոված չմնան: Ծառայակից ընկերների խոսքերով՝ նույնիսկ քնած ժամանակ բղավում էր՝  «Համազարկո՜վ, կրա՛կ»։ Եվ այո՛, այս ամենը ընդամենը 18 տարեկանում։ Իսկ ինչ է պետք տաքարյուն պատանուն կռվի դաշտում ոգևորվելու համար, եթե ոչ մարտական առաջադրանքների հաջող իրականացում»,- հպարտությամբ, բայցև սրտի խորը ցավով նշում է հերոսի քույրը:
 Ռազմիկը հենց այդպես էլ մարտական ոգով կռվեց մինչև պատերազմի ավարտը, մինչև իր երկրային կյանքի ավարտը. «Եղավ Ջաբրայիլի թեժ մարտերում, այնուհետև Գորիսում, ապա՝ Կապանում։ Կռվեց մինչև վերջ, մի քանի անգամ խոցվեց մեքենան, բայց վերջին, վճռորոշ գնդակը չխնայեց նաև նրա կյանքը»,- խորը վշտով նշում է Անուշը։
 
Ռազմիկը զոհվեց 2020թ․-ի նոյեմբերի 9-ին Դավիթ Բեկ գյուղում, հրադադարից երկու ժամ առաջ. « Այն ինչ պատահեց ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ փրկության գին․ Աստծուն է հայտնի միայն։ Բայց մի բան հաստատ է. գնացին ընտրյալները, լուսավորները։ Կարծես՝ պահապան հրեշտակների պակաս ունեինք․ գնացին, որ լրացնեն բացը․․․»,- նշեց Ռազմիկի քույրը, հավելելով՝ հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ արծիվ էին մեծացրել ծնողները։ 
 
Իսկ Ռազմիկի դասընկերուհին՝ Ռիմա Մելքոնյանն էլ Ռազմիկին նկարագրելիս՝ մեկ բառակապակցությունից օգտվեց. «Թե ասեին Ռազոյին բնութագրիր, կասեի՝ «Համբերության ծով է» ու վերջ։ Փաստորեն, հերոսի հետ եմ սովորել ու չեմ գիտակցել։ Ցավը մարմնովս մեկ պտույտ է տալիս, հպարտությունը՝ առավել ևս, կողքիդ կանգնելու հնարավորություն եմ ունեցել, կողքիդ նստելու պատվով եմ օժտված եղել»,- խորը ցավով ասաց հերոսի դասընկերուհին:
 
Նշենք նաև, որ պատերազմի առաջին օրերից կամավոր ռազմաճակատ էր մեկնել նաև Ռազմիկի հայրը՝ Արսենը, որը 44 օր քաջաբար կռվեց թշնամու դեմ և վերադարձավ միայն որդու վիրավորվելու մասին լուրը լսելուց հետո, բայց որդին արդեն անմահացել էր...։
 
 
Զվարթ Պետրոսյան