Ռոբերտ Քոչարյան. երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների
Շուշին եւ Քարվաճառը ազատագրածներին դատապարտելու փորձերը նպաստեցին նրան, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ: Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Երբ 2,5 տարի փորձում են դատել Շուշին եւ Քարվաճառը ազատագրողներին, դա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ։ Կա ասացվածք, երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Երբ մարդիկ աջակցում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պաասխանատու են տեղի ունեցածի՝ հողերի կորստի, զոհերի եւ անհետ կորածների համար, կամա թե ակամա, չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են դրան: Դա իմ համոզմունքն է, եւ ես այդ մասին ասելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»,-ասաց Քոչարյանը:
«Իմ նկատմամբ մեղադրանքի մեխը արտակարգ դրություն մտցնելն է՝ 20 օրով և սահմանափակումներ մտցնելը: Արդեն մեկ տարի է՝ ապրում ենք ռազմական դրության կամ արտակարգ դրության պայմաններում: Երկու ամիս է՝ պատերազմ չկա, եւ ռազմական դրությունը պահպանվում է: Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե ոչ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ քանի ամիս պահեցին ԱԴ–ն։ Դրա մասին կես բառ ասա՞ց դատախազությունը: Դուք դա նորմա՞լ եք համարում: Ես փորձում էի հասկանալ՝ հիմա ո՞ւմ է պետք ռազմական դրությունը: Ռազմական դրության ժամանակ թուրքը մտնում է Շուռնուխ եւ պահանջում ազատել տները: Իսկ սահմանը պահում է գյուղապետն իր մի քանի գյուղացիներով։ Պետության գլխավոր գործառույթը սահմանների պաշտպանությունը չէ՞: Որտե՞ղ է խախտվել սահմանադրական կարգը՝ ա՞յս դեպքում, թե՞ 2008թ. մարտի 1-ին: Ես կարող եմ առնվազն մի ժամ թվարկել նման օրինակներ: Այս ֆոնին նման մեղադրանքը ծիծաղելի է: Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է «հպարտ քաղաքացին»: Հայաստանի պատմության մեջ երբեք ավելի նվաստացած քաղաքացի չի եղել: Եվ ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում։ Մոսկվայում հայերն ամաչում են ռեստորան գնալ, որպեսզի ադրբեջանցիների չհանդիպեն: Եվ այս ամենը սկսվեց նաև այս քրեական գործից: Եթե դա չհասկանանք, կմնանք այսպիսի նվաստացած վիճակում: Ինչ վերաբերում է դատախազին, ինձ համար տղամարդու պահվածքում ամենաանընդունելին լաչառությունն է, գոռգոռալը: Եթե նրան ինչ-որ բան դուր չէր եկել, կարող էր ընդմիջմանը մոտենալ, ասել՝ պարոն նախագահ, ինչո՞ւ եք այդպես մտածում, նորմալ կխոսեինք: Այդ ի՞նչ պահվածք է: Նման պաշտոնյայի այսպիսի պահվածքը գլխումս չի տեղավորվում: Եվ դա գալիս է այնտեղից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառը»,-ասաց Քոչարյանը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ