Այո, մենք Փաշինյանի շնորհիվ ենք հայտնվել խորհրդարանում. Լուսինե Բադալյան
Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ գործակալ է։
«Եթե նախորդ իշխանությունը պատրաստվում էր իշխանություն զիջել՝ իմանալով, որ թշնամական երկրի ագենտուրա կա այստեղ, այդ ի՞նչ խղճով եւ ի՞նչ հանգստությամբ կարողացավ իշխանությունը զիջել։ Փաստաթղթի իսկությունը պետք է ճշտել։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։ Նույնիսկ, այն մարդը, ում նկատմամբ ես խիստ բացասական վերաբերմունք ունեմ, միեւնույն է՝ չեմ հավատում, որ կարող է գնալ այդ քայլին»,- ասաց նա։
Լուսինե Բադալյանը լուրջ չի վերաբերվում հրապարակված փաստաթղթին։ Ասում է՝ ո՞ւր մնաց հայրենասիրությունը, ինչո՞ւ իշխանափոխությունից առաջ այդ տեղեկատվությունը չէր հրապարակվում եւ ժողովրդին ասվում, թե ով է գալիս իշխանության։
Իշխող ուժի պատգամավորը հուսով է, որ ԱԱԾ-ն կտա սպառիչ պատասխաններ, որովհետեւ ինքը նաեւ հրաժարարվում է հավատալ, որ Հայաստանը չունի այնպիսի ամուր ԱԱԾ, որը ՀՀ քաղաքացուն կարող է պաշտապնել օտաերկրյա գործակալներից։
Անդրադառնալով լայն քննարկումների առիթ դարձած ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե վնասակար եւ հետադիմական է համարում այն կարծիքները, որ պետք է հզորանալ, վերազինվել եւ հաղթանակ կերտել, Բադալյանն նախ ասաց, որ պետք է բոլորի կարծիքը հարգել՝ անկախ նրանից դրա հետ համաձայն ես, թե ոչ։
«Նորմալ է, երբ տիկին Նազարյանը կարող է մտածել, որ խաղաղությունն է զարգացման ճանապարհը, մեկ ուրիշը կարող մտածել, որ պատերազմն է երազանքներին հասնելու ճանապարհհը, մեկ ուրիշ մարդ էլ կարող է ամեն ինչ անել խաղաղության համար, բայց եթե կա պատերազմի անհրաժեշտություն, պետք է հավուր պատշաճի պատրաստվել։ Որեւէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց այնուամենայնիվ, խաղաղության ձգտելով հանդերձ պետք է պատրաստ լինել բոլոր ֆորսմաժորային իրավիճակներին, պատերազմին։ Պետք է պատրաստ լինել պատերազմի, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, պատմական անցյալը եւ այլ հանգամանքներ»,- ընդգծեց նա։
Ռազմագերիներ վերադարձի հարցում, ըստ Բադալյանի, ամեն ինչ արվում է, բայց այն արագ լուծվող հարց չէ։ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ չհաջողվեց ռազմագերիների հարցը լուծել, Լուսինե Բադալյանը ձախողում չի համարում։
«Որովհետեւ օրակարգում գերիների հարցը դրված չէր, վարչապետն ինքն էր օրակարգ տարել այդ հարցը, հետեւաբար, այնպես չէր, որ բոլորը հավաքվել էին գերիների հարցը քննարկելու»,- նկատում է նա։
Անդրադառնալով իր կողմից մանդատը վայր դնելու ավելի վաղ ունեցած մտադրության մասին, Լուսինե Բադալյանն ասաց, որ այդ քայլին չի գնացել, որովհետեւ ինքը պարտավորություն ունի ուժերի ներածին չափով աշխատել, բացի այդ, եթե առաջիկայում սպասվում են արտահերթ ընտրություններ, ապա նրա կարծիքով՝ մեծ բան բա չի փոխվի, եթե հիմա մանդատը դնի, բայց այդ ընթացքում կարող է օգտակար լինել իր գործունեությամբ։
«Այնուամենայնիվ, պետք է արդար եւ ազնիվ լինե եւ ասել՝ այո, մենք Փաշինյանի շնորհիվ ենք հայտնվել խորհրդարանում, հետեւաբար կեղծել ու պատմել, որ ես եւ իմ ընտրողները․․․․, իհարկե, բոլորս ունենք որոշակի չափով ընտրողներ, թերեւս ես բավարար չափով քվեներ ունեցել եմ, որպեսզի երբեմն ինձ թույլ տամ այդպես արտահայտվել, բայց դա արդար ու ազնիվ չեմ համարում, որովհետեւ մեկ այլ հանգամանքում հնարավոր է էդպիսի իրավիճակ չստեղծվեր։ Մենք եկել ենք հետհեղափոխական քաղաքական իրավիճակում, եւ հեղափոխության դեմքը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե ես, կամ մեկ այլ պատգամավոր»,- հավելեց նա։
Մանրամասները՝ այստեղ




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք