Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել. փոխգնդապետը պատրաստ է իրենց գյուղը հետ բերել

Խոջալուի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Ավշարյանը պատերազմի առաջին իսկ օրից եղել է ամենաթեժ կետերում։

NEWS.am-ի հետ զրույցում Ավշարյանը պատմեց, որ ծնունդով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է, որն այս պատերազմի ընթացքում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Պատերազմի օրերին եղել եմ նույն գումարտակի հրամանատարը։ Սկսել եմ Շեխեր գյուղից, այնուհետեւ տարբեր ուղղություններով. եկել ենք Կարմիր Շուկա, այդտեղ մեզ խոցել է հակառակորդը, 3 տանկ տեղում խփել ենք, տեղափոխվել ենք նորից մեր կենտրոնացման շրջանի մոտ, 2 օր անց եկել ենք Շոշ գյուղ, այդտեղից նոյեմբերի 1-ին բարձրացել ենք դեպի Չանախչի, Սղնախ, մասնակցել ենք այդտեղի հիմնական գործողություններին։ Նոյեմբերի 8-ին իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել, մոտ 80 կրակոց եմ կատարել տանկից»,- պատմեց փոխգնդապետը։

Սահակ Ավշարյանը պատմեց նաեւ, որ նոյեմբերի 9-ի առավոտյան հակառակորդը փորձել է թիրախավորել իրենց։

«Ամսի 9-ի երեկոյան բարձրացանք այլ ուղղությամբ, սկսեցին ուրիշ զենքերից կրակել, շուտ տանկը իջեցնում եմ թաքստոց, մենք այլ ուղղությամբ իջնում ենք ներքեւ, երբ ցանկանում էինք վերադառնալ տանկը նորոգելու, կասետային ռումբերից հարվածներ սկսեցին հասցնել մեր ուղղությամբ։ Երեք հրադադարի ժամանակ էլ պայմանավորվածից մի քանի ժամ առաջ ամբողջ հզորությամբ կրակում էին, նոյեմբերի 9-ին էլ էր այդպես, ինչ ունեին՝ ամբողջը «լցրեցին» Շոշ գյուղի մեջ, մենք այդ գյուղում էինք։ Հրադադարին չէինք հավատում, որովհետեւ նախորդները չէին պահպանվում։ Ուրախ չէինք, ուզում էինք հաղթած լինել, տխուր էինք»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք պատրաստվա՞ծ էր իրենց գումարտակը, Ավշարյանն ասաց, որ պատերազմից մոտ 1,5 ամիս առաջ Տիգրանակերտում մեծ զորավարժության է մասնակցել, հասկացել է, որ բանակը պատրաստ է. «Ես կարծում եմ՝ հնարավոր էր եւ կհաղթեինք այս պատերազմում։ Կարծում եմ՝ հակառակորդի ԱԹՍ-ները եւ գերճշգրիտ զենքերը շատ էին, եթե գոնե ԱԹՍ-ները չլինեին, կհաղթեինք»։

Ավշարյանն ասաց, որ գումարտակից 4 նշանառու օպերատոր է զոհվել. «Գումարտակիս «գլխին եմ եղել», դրա շնորհիվ էլ քիչ զոհ ենք տվել։ Այս պահին շարունակում եմ ծառայությունս, ինչ դժվար տեղ լինի՝ պատրաստ եմ։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, դեռ մի գուցե կարողանանք իմ գյուղն էլ հետ վերցնել»։

Ավելին