Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

33 օր շարունակ հրետանիով կռիվ է տվել որդիս, տղերքը քնել են խրամատներում՝ փոշոտ ու կեղտոտ. զոհված Իշխան Մանուկյանի մայրը՝ հերոսացած որդու մասին

 
Իշխան Մանուկյանը ևս զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության: 18 տարեկան զինվորը մինչև վերջին շունչը, կյանքի գնով պահեց իրեն վստահված դիրքը: 
 
Իշխանը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ. «Իշխանս շատ ընկերասեր էր, հանգիստ բնավորությամբ, հավասարակշռված, յուրահատուկ էր որդիս: Ազատ ժամանակ սիրում էր այցելել մարզասրահ, կամ պարզապես զբոսնել ընկերների հետ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իշխանի մայրը՝ Լիանա Մանուկյանը:
 
Իշխանը ատամնատեխնիկի որակավորումը ստանալուց հետո հուլիսի 30-ին զորակոչվեց բանակ: Նա հրետանավոր էր. « Տղաս ևս մասնակից եղավ այդ չարաբաստիկ պատերազմին: Նա Արա լեռան հրետանավորն էր: Շատ էր սիրում զինակից ընկերներին և հրամանատարությանը»,- նշեց Լիանա Մանուկյանը:
Իշխանը պատերազմը սկսելու առաջին երկու օրը որևէ կերպ կապ չի հաստատել ընտանիքի, իսկ երբ զանգահարեց... «Իսկ երկու օր անց, երբ զանգահարեց շատ ուրախ ձայնով էր, ինքնավստահ, ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ ամեն բան լավ է»,- վերհիշում է հերոսի մայրը:
Իշխանը իր վաշտով 33 օր շարունակ եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Մարտունի, Մարտակերտ. «33 օր շարունակ հրետանիով կռիվ է տվել որդիս, տղերքը քնել են խրամատներում՝ փոշոտ ու կեղտոտ, ու այսքանից հետո էլ Իշխանը մի բառ անգամ չի ասել, չի դժգոհել, միայն հանգստացրել է ինձ»,- սրտի ցավով ասաց Լիանան:
Որքան էլ, որ Իշխանի մոտ ստացվել էր տանեցիների հետ խոսելիս մշտապես պահել բարձր տրամադարությունը, միևնույն է, մի հեռախոսազանգի ժամանակ նա այլևս չկարողացավ ձևացնել, թե ամեն ինչ լավ է. « Մի օր շատ տխուր ու լարված խոսեց ինձ հետ: Անգամ պայթյունի ձայներն էին լսելի: Բայց էլի ինձ էր հանգստացնում՝ ասելով, որ պարզապես արձագանքում են այդ ձայները, և որ ինքը ապահով է»,-ասաց Իշխանի մայրը: 
Վերջինս նաև պատմեց, որ Իշխանի զինակից ընկերները իրենց պատմել են, որ Իշխանը մեկ անգամ փրկվել է մահից, և դա թաքցրել է ընտանիքի անդամներից. «Որդուս զինակից ընկերները, երբ այցելել էին մեր տուն, պատմեցին, որ Իշխանս փրկել է նրանց կյանքը: Հադրութի գյուղերից մեկում Իշխանը նկատել է թշնամու «Յաշմա» հատուկ ջոկատայիններին, որոնք ցանկացել են իրենց շրջափակել, և առանց խուճապի մատնվելու արագությամբ այդ մասին զեկուցել է հրամանատարությանը»,- հպարտությամբ ասաց հերոսի մայրը: 
Իշխանը տանեցիների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ին. «Ձայնի մեջ հոգնածություն նկատեցի, բայց, բնավորությամբ պայմանավորված, այդպես էլ չխոստովանեց, որ հոգնած է: Ինձ ասաց, որ կզանգահարի նորից, տղաների հետ է, գործ ունեն անելու»,- ցավով վերհիշում է Լիանան՝ հավելելով, որ այդ հեռախոսազանգի ժամանակ էլ էին լսելի պայթյուների ձայները:
 
Իշխանը չզանգահարեց ալևս...  Հոկտեմբերի 29-ին անօդաչու սարքից ծանր վիրավորում է ստանում և 5 օր շարունակ պայքարում է իր ապրելու իրավունքի համար, սակայն այրվածքները այնքան խորն են եղել, որ չի կարողացել հաղթահարել այդ վերքերը: Իշխանը 33 օր շարունակ համառ մարտ վարելով թշնամու դեմ հավերժացավ...
 
Զվարթ Պետրոսյան