Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է երեկ՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո մամուլում «Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է» վերտառությամբ լուրերին։ Լրատվականները վարչապետին ցիտելով մեջբերում էին. «Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչև ազատագրումն ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»: Այս մեջբերումն այսօր արդեն ադրբեջանական մամուլի գլխագրերում է։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է։ ՀՀ վարչապետը, անդրադառնալով պատգամավորի այն հարցադրմանը, ըստ որի ՌԴ նախագահի հոկտեմբերի 18-ի առաջարկին համաձայնելու դեպքում «Շուշին կմնար հայկական», ասել էր․ «Ես ուզում եմ ասել հետևյալը, որ, ընդհանրապես, չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, ըստ որի ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակիչներով բնակեցված Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով։ Նաև ասում եք, թե հայտարարել եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ապա ձևակերպեք»։ Այսպիսով՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե նրան, որ Շուշին «ադրբեջանական քաղաք» է, այլ նրան, որ տարիներ շարունակ քննարկված տարբերակների արդյունքում և պատերազմում հոկտեմբերի 18-ի դրությամբ ստեղծված իրադրության հետևանքով այնտեղ, միևնույն է, վերականգնվելու էր խորհրդային, ոչ թե նախախորհրդային շրջանի ժողովրդագրական պատկերը, և բնակչության մեծամասնությունը կազմելու էին ադրբեջանցիները։ Շուշիի բնակչությունը նախախորհրդային և խորհրդային տարիներին 1897 թվականի Ռուսաստանի կայսրության բնակչության առաջին մարդահամարի համաձայն Շուշի քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում էր 25 881 մարդ: Բնակիչներից 14 420-ը հայեր էին, թաթարների (ներկայիս ադրբեջանցիներ) թիվը՝ 10,778: Բացի հայերից ու թաթարներից ապրում էին նաև ռուսներ, լեհեր, մոլդովացիներ, ռումինացիներ, վրացիներ, գերմանացիներ, պարսիկներ և հրեաներ։ Խորհրդային միության տարիներին՝ 1926-ի առաջին մարդահամարի տվյալներով, Շուշիի բնակչությունը կտրուկ նվազել էր՝ կազմելով 5104, որից 4900-ը ադրբեջանցիներ էին, 93-ը՝ հայ և 9-ը՝ ռուս։ 1979 թվականի դրությամբ, Շուշիի բնակչության թիվը կազմում էր 10784։ Ադրբեջանցիները 9216-ն էին, հայերը՝ 1409-ը և մնացածը այլազգիներ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ