Ազոխ և Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը. News.am
Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ, երեկ իրենց տան բակերում սպանված հայտնաբերված 55-ամյա Սերժիկ Ավագյանը և 80-ամյա Յուրիկ Առուշանյանը հրաժարվել էին լքել իրենց տունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:
«55-ամյա Սերժիկ Ավագյանի ընտանիքը եկել էր Հայաստան, Գյումրիում են ժամանակավոր ապաստանել, ինքը հրաժարվել էր գալ, թաքնվել էր նկուղում, իսկ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը ամուսնացած չէր, քրոջ հետ էր բնակվում, ինչ արել են, չի համաձայնել դուրս գալ գյուղից»,-ասաց նա` նշելով, որ դեռ չգիտեն ինչ հանգամանքներում են բնակիչները մահացել:
Կամո Պետրոսյանի խոսքով` Դրախտիկ գյուղում մահացած հայտնաբերված 50-ամյա Մարինե Հայրապետյանը առաջին կարգի հաշմանդամ է եղել, նա նույնպես հրաժարվել է դուրս գալ:
«Բնակիչների դիերը դատաբժշկական փորձաքննության կենթարկվեն, որից հետո կհուղարկավորվեն կամ Երեւանում, կամ Ստեփանակերտում»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղի Մարինե Հայրապետյանն է։ Մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանը և Յուրիկ Առուշանյանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ