Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է
Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Սերս գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Բենիամինյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Զառիթափ-Մարտիրոս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:
Վթարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Արամ Բենիամինյանը տեղում մահացել է, իսկ 10-ամյա Նարեկ Բենիամինյանը և ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի՝ վարորդի հետ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը վարորդի որդիներն են: Վթարի պատճատերից մեկն էլ այն է, որ նշված ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակիցները չեն բարեհաճել կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը