Սարսափելի ողբերգական դեպք Հայաստանում.Երիտասարդ տղան մոր աչքի առաջ սպանել է իրեն.մանրամասներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետ Սերգո Մարկոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով, դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ: Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել: Քննիչի որոշմամբ ինքնաձիգը առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արսեն Ս.-ն աշխատում էր «Ֆորտունա» ՍՊԸ-ում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին